Տնտեսության մեջ ստվերը փոքր ու միջին բիզնեսում է. ՊԵԿ նախագահ (տեսանյութ)
Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը խորհրդարանում զրուցել է լրագրողների հետ՝ անդրադառնալով տնտեսության ոլորտում ստվերի դեմ պայքարին և դրա ծավալների կրճատմանը:
Անանյանն ասել է, որ ստվերն այժմ ավելի շատ փոքր ու միջին բիզնեսում է, իսկ խոշոր բիզնեսի դեպքում դրա ծավալները չնչին են: