Էրդողանի խորհրդականը սպառնացել է հայերին
Թուրքիայի նախագահի խորհրդական Թոփչու Յալչընը անադեկվատ պատասխան է տվել ԱՄՆ Հայ Դատի Հանձնախմբի Twitter-ի գրառմանը, որով կոչ էր արվում Ստամբուլը կրկին դարձնել Կոստանդնուպոլիս։
Էրդողանի խորհրդականը Twitter-ի իր էջում պատասխանել է. Ասենք թե դարձրեցիք, բայց այս անգամ չեք կարող տեսնել, քանի որ ոչ մեկից գլուխը ուսերին չի մնա։
Նշենք, որ ԱՄՆ Հայ Դատի Հանձնախմբի Twitter-ի գրառումը մեծ արձագանք է գտել Թուրքիայում։