Թուրքիայի պաշտպանության նախարարն այցելել է Հայաստանի, Իրանի և Նախիջևանի հետ սահմանակից շրջաններ
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը դիտարկում է իրականացրել թուրքական շրջաններում, որոնք սահմանակից են Իրանի, Հայաստանի և Նախիջևանի հետ: Այս մասին հաղորդում է Report.az-ը՝ հղում անելով թուրքական աղբյուրին:
«Մենք առավել արդյունավետ կերպով կօգտվենք մեր հնարավորություններից և կվերացնենք մեր սահմանների անօրինական հատումները», - ընդգծել է նախարարը: