Ադրբեջանի իշխանությունները քաղբանտարկյալների հարցերով ԵԽ զեկուցողին մուտքի վիզա չեն տրամադրել
Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցերով Եվրոպայի խորհրդի զեկուցող Թորհիլդուր Սունան այս շաբաթ չի կարողացել Ադրբեջան այցելել: Երկրի իշխանությունները տոների պատճառով նրա այցն այդ ժամանակ «ոչ նպատակահարմար» են համարել:
«Հիասթափված եմ Ադրբեջան իմ այցի հետաձգմամբ՝ երկրի իշխանությունների եւ քաղաքացիական հասարակության հետ քաղբանտարկյալների հարցերը քննարկելու համար: Իշխանությունները հայտնել են, որ այս օրերը հարմար չեն տոների պատճառով:
Այցին կսպասենք սեպտեմբերին»,- հունիսի 4-ին իր թվիթերյան էջում նշել է նա, փոխանցում է contact.az-ը: