Օմսկի քաղաքապետը քաղաքում տեղացած հորդառատ անձրևներից հետո ջրափոսն է ընկել (տեսանյութ)
ՌԴ Օմսկ քաղաքի քաղաքապետ Օքսանա Ֆադինան քաղաքում տեղացած հորդառատ անձրևներից հետո ջրափոսն է ընկել, հայտնում է gazeta.ru-ն: Ֆադինան փորձել է ջրափոսի վրայով անցնել, սակայն կորցրել է հավասարակշռությունն ու ընկել:
Քաղաքապետը գնում էր տներից մեկի նորոգման աշխատանքներին ծանոթանալու, որոնք ձգձգվում էին անցած աշնանից: Տեսնելով ջրափոսը՝ նա իրեն ուղեկցող մարդկանց ասել է. «Դե ինչ, պետք է թռչկոտե՞նք»:
Ընկնելով և կեղտոտելով կոստյումը՝ նա կատակել է և շարունակել աշխատանքը:
Նա նշել է, որ «չի վախենում կեղտից ու ցեխից»: