Ալիևն Ադրբեջանի ԶՈՒ «մարտունակության բարձրացման» համար երկրի ՊՆ ղեկավարին Փառքի շքանշանով է պարգևատրել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին Ադրբեջանի Փառքի շքանշանով պարգևատրելու մասին հրամանագիր է ստորագրել, հայտնում է «Թրենդ» գործակալությունը՝ երկրի ղեկավարի մամուլի ծառայությանը հղումով:
Հրամանագրի համաձայն՝ Զաքիր Հասանովը Փառքի շքանշանով է պարգևատրվում «Ադրբեջանի զինուժի մարտունակության բարձրացմանն ուղղված ջանքերի համար»: