Այսօր՝ 28 մարտի 2024թ., 00:00
ԱՄՆ-ն 2024 թ. 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին պաշտպանության համար Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ Տավուշի հարցով իշխանությունը պահեստային տարբերակներ է նախատեսել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում քաոս է ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը ՆԳ նախարարը քաղաքական լուրջ վրիպում է թույլ տվել Գուրգեն Արսենյանը ՔՊ-ից նեղացած է 15-օրյա ժամկետում տուգանքը վճարելու դեպքում կկիրառվի 30 տոկոսի նվազեցում. ՆԳՆ Զույգերը, որոնք միասին ալկոհոլ են խմում, ավելի երկար են ապրում միասին Ցուցարարները գոմաղբ են թափել ամերիկացի պաշտոնյաների տների մոտ Պեսկովը պատմել է «Крокус»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Պուտինի անցկացրած անքուն գիշերվա մասին «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Արթուր Աբրահամ․ Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր Օրվա խորհուրդ Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է. «Հրապարակ» Սրանք անցան պլան Բ-ին. Գառնիկ Դանիելյան ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել. ՀՀ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի հայտարարություններին «Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո լծվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթացին Օրենքի խախտմամբ աշխատանքից ազատվածներին նախարարությունները 436 մլն դրամ հարկադիր պարապուրդի գումար են վճարել Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների Ոսկերչության ոլորտի կասկածելի աճը շարունակում է «բարձր տնտեսական աճ» ապահովել Զախարովան՝ Ուկրաինային ադրբեջանական զենք մատակարարելու մասին՝ նման տեղեկությունները մանրակրկիտ ստուգվում են Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու ու կրճատելու սեւեռումը հասել է Դիլիջան Տարածքներ զիջելը դե ֆակտո տարածքային փոփոխությունների է հանգեցնում․ Գևորգ Դանիելյան Մահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ Նախկին ԱԱԾ-ականները՝ Զվարթնոցից ռուս սահմանապահներին հանելու մասին «Ճակատագրական չաթը». ինչո՞ւ են հրաժարական տվել 4 դատավորները Թալիբները նախատեսում են քարկոծելով մահապատժի ենթարկել կանանց դավաճանության համար Հետազոտողները վերծանել են ացտեկների տեքստերը, որոնք պատմում են մայրաքաղաքի հիմնադրման և իսպանացիների ներխուժման մասին Գիտնականները արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը Իտալական լճում «առաջադեմ տեխնոլոգիաներով» կառուցված հնագույն նավակներ են հայտնաբերվել Մենք «Զանգեզուրի միջանցք» տերմինը չենք օգտագործում, այլ` երթուղի, որը Ադրբեջանի արևմտյան շրջանները ՀՀ-ի Սյունիքի մարզով կապում է Նախիջևանի հետ․ Զախարովա Թիվ 130 դպրոցի՝ յուրացումների մեջ մեղադրվող տնօրենն ազատվեց աշխատանքից 29-ամյա երիտասարդը կալանավորվել է դանակով համաքաղաքացու սպանության փորձի և վերջինիս փեսային մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանքով Փնտրելու կարիք չկա, այդ մարդիկ Տավուշում սպասում են ձեզ. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին 153 մլն ռուբլի. ՌԴ-ում բանկի փոխնախագահին թալանել են սեփական բանկում Ոստիկանության պաշտոնատար անձ կաշառք է ստացել ապօրինի հատված փայտանյութի տեղափոխման դիմաց Crocus City Hall-ը գրավադրվել է Գազպրոմբանկում Ծեծկռտուք Արարատի մարզում՝ համայնքապետարանի աշխատակիցների մասնակցությամբ Crocus City Hall-ը՝ ահաբեկչությունից հետո Ես ավելի լավ ֆուտբոլ եմ խաղում, քան մեր հավաքականը. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 189 Ժխտողականներ Էրդողանն ու Նեթանյահուն ամոթաբար շահարկում են ցեղասպանություն եզրույթը՝ միմյանց մեղադրելու համար․ Սասունյան Ալիևը Փաշինյանին հանդիմանել է Վարդան Օսկանյանը արցախցիների հետվերադարձի վերաբերյալ բանակցություններ է վարում Եվրոպայում և ԱՄՆ-ում Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է Կարևորը արդյունքն է, իսկ այն բացասական է. Պետրակով 2 հարկի վերանորոգման համար ծախսվել է 55 մլն դրամ, իսկ ճանապարհների վրա՝ 0 Հնագետները պատմական բնահողի նմուշներում առաջին անգամ միկրոպլաստիկ են հայտնաբերել ԱԱԾ մեկուսարանը կփակվի, նոր ՔԿՀ է ստեղծվում Ավելի ու ավելի ենք մոտենում այն կետին, որտեղ կործանարար քաոսն անխուսափելի է․․․ Մհեր Մելքոնյան Մահացել է Արթուր Աբրահամի հայրը Ներքին խմբում գրված հայհոյանքները հավանելու դնելու համար դատավորը հեռացավ համակարգից Կտրականապես դեմ ենք Կոնսերվատորիան այլ ԲՈւՀ-ի հետ միավորելուն. ԿԳՄՍՆ-ին դիմում է փոխանցվել «Զանգեր»-ի մոտակայքում ձյան և մերկասառույցի պատճառով բեռնատարներ էին արգելափակվել, օգնության են հասել փրկարարները Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ձերբակալվածների ցուցմունքները հաստատել են ուկրաինական հետքը Թուրքական լրատվամիջոցները մանրամասներ են հայտնել «Crocus»-ի ահաբեկչության մեջ մեղադրվողների՝ Ստամբուլում գտնվելու մասին Արդյոք Գուրգեն Արսենյանը վայր կդնի մանդատը Լեմկինի ինստիտուտը հանրությանը կոչ է արել համոզել Ալիևի ռեժիմին ազատ արձակել հայ ռազմագերիներին «3+3» հարթակի հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ այս տարի. Ռուսաստանում Իրանի դեսպան ԱԳՆ-ն ցանկանում է փոփոխություններ անել «ՀՀ պետական դրոշի մասին» օրենքում Թող ԱԱԾ-ն մի հատ էլ բացատրի՝ ինչպես է վերականգնելու պետությանը հասցված 16 մլրդ դրամի վնասը. Նազարյան Պետդեպը՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ փոխգործակցության մասին Գլխավոր դատախազությունը որոշել է պետականացնել Գրողների միության շենքը Ինչո՞ւ է Բելառուսն արգելել «Այրում» նռան գինու ներմուծումը․ ՍԱՏՄ-ն դեռ պաշտոնական գրություն չի ստացել Օրվա խորհուրդ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լարսը բաց է Արցախի հայերի վերադարձի իրավունքը, որը ճանաչվել է Միջազգային դատարանի կողմից, այսօր ոտնահարվում է․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Սիրելի Տոյվո Կլաար, Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի դեմ նոր ագրեսիայի. Տիգրան Բալայան Պրիմատների ուղղահայաց քայլքը զարգացել է երեք փուլով. հետազոտություն Երկար մազերով կանայք ավելի հաճախ են սեքսով զբաղվում Մոսկվայում դատարանը կալանավորել է Crocus City Hall-ի գործով 8-րդ մեղադրյալին Բավականին բարդ շրջան ենք ապրում մեր բարեկամ, եղբայրական Հայաստանի հետ հարաբերություններում. Պեսկով Բլոգերին 7 հոգով գցում են ասֆալտին․ Սամսոնյանի, Սաղաթելյանի ձերբակալությունը ձեր արածը ջուրը գցեց Վիճաբանությունն ավարտվել է երկու անձի դանակահարությամբ, 29-ամյա երիտասարդը ձերբակալվել է Բոլորը լուռ հետևում են Փաշինյանի ձեռքին
Հարցում

Ով և ինչպես կպատասխանի Մեհթիևին

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար, ակադեմիկոս Ռամիզ Մեհթիևը հանդես է եկել ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին կոնցեպտուալ հոդվածով։

Ռ. Մեհթիևը 20 տարուց ավել համարվում է Ադրբեջանի իշխող էլիտայի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը, հայր և որդի Ալիևների իշխանության ծանրակշիռ հենասյուներից մեկը։ Նա երբեք չի խոսում հենց այնպես՝ խոսելու համար։ Սա ստիպում է, որ Երևանում լուրջ վերաբերվեն նրա մոտեցումներին։

Ռ. Մեհթիևի հոդվածը կարելի է բաժանել հետևյալ առանցքային մասերին. նա ներկայացնում է բանակցային պատմությունը, ռևերանսներ անում Լ. Տեր-Պետրոսյանին, ներկայացնում այսօրվա վիճակի իրենց խորքային գնահատականը և պատկերացումները։

Ձևակերպումների բացահայտ կոռեկտությամբ աչքի ընկնող այս հրապարակումն աչքի է ընկնում նաև իր բացահայտ վտանգներով. ամեն ձևակերպման տակ դրված է լուրջ ենթատեքստ։ Կանգ առնենք դրանցից մի քանիսի վրա.

Բաց թողնված հնարավորություն

Ռ. Մեհթիևը ներկայացնում է 22-23 տարի առաջ գոյություն ունեցող կարգավորման մոդելը. «Հարցի փուլային տարբերակը ենթադրում էր սկզբնական շրջանում 6 շրջանների հետ հանձնում, տարածաշրջանում ԵԱՀԿ խաղաղապահ միավորների տեղակայում, տեղահանվածների վերադարձ իրենց տները, հիմնական կոմունիկացիաների ապաշրջափակում։ Երկրորդ փուլում՝ Ղարաբաղի կարգավիճակի որոշում։ Ինչպես նաև նախատեսվում էր Լաչինի և Շուշիի շրջանների վերաբերյալ առաձին կարգավորում...»։

Ընթացիկ վիճակի գնահատական

«Տպավորություն է ստեղծվում, թե ղարաբաղյան խնդրի կարգավորման պատասխանատվությունը Փաշինյանը փորձում է բարդել ուրիշի ուսերին։ Մեկ նա հայտարարում է, որ իրավունք չունի բանակցել Ղարաբաղի անունից, մեկ էլ դիմում է հայ ժողովրդին հայտարարությամբ, թե հենց ժողովուրդը պետք է լուծի այդ հիմնահարցը։ Սա ցույց է տալիս, որ Փաշինյանը գործնականում չի ուզում լուծել հակամարտությունը և դրա համար անընդհատ նոր պատրվակներ է գտնում...»,- գրում է Մեհթիևը։ Մեհթիևը, ըստ էության, դիվանագիտորեն արձանագրում է այն վրիպումները, սխալները, հապճեպությունը, որոնք թույլ է տվել Հայաստանի նոր իշխանությունը։

Ադրբեջանի տեսլականը

«Բաքուն պատրաստ է Ղարաբաղի հայ համայնքին տալ անվտանգության երաշխիքներ, եթե Հայաստանը հանի իր զորքերը օկուպացված տարածքներից...։ Բաքուն կոչ է անում Մինսկի խմբի համանախագահներին՝ ակտիվացնել ջանքերը առաջին հերթին հայկական ուժերի դուրս բերման և իրենց տներ ադրբեջանցիների վերադարձի ուղղությամբ»։

Կաշառք Հայաստանի իշխանություններին և ժողովրդին

Ռ. Մեհթիևը մի առանձին ծանրակշիռ հատված հատկացնում է՝ նկարագրելու համար, թե ինչ առավելություններ կստանա Հայաստանը և հայ ժողովուրդը, խնդրի կարգավորման (Ղարաբաղը զիջելու) դեպքում։

«Խաղաղությունը թույլ կտա Հայաստանին՝ կրճատել պաշտպանության համար ֆինանսական ծախսերը, կրճատել բյուջեի դեֆիցտը, ավելացնել սոցիալական ծախսերը։ ... Կտրուկ կմեծանան ներդրումները, կբարձրանա պետության վարկավորման վարկանիշը, կիջնեն տոկոսադրույքները։ Թուրքիայի և Ադրբեջանի հետ բաց սահմանները կմեծացնեն երկկողմ առևտրաշրջանառությունը...»։

Մեհթիևի ամփոփումը

«Հույս ունեմ, որ Հայաստանի իշխանությունը կգիտակցի այն բոլոր առավելությունները, որը կստանա խնդրի կարգավորման դեպքում և կներդնի բոլոր ջանքերը՝ երկար սպասված խաղաղության հաստատման համար»։

Հայաստանի հետևությունները և պատասխանը

1. Ուշադրություն դարձրեք. Մեհթիևը որևէ ակնարկ չի անում բանակցային «նոր կետի» մասին։ Եթե Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ իրենք նոր կետից են բանակցում, ապա դա չի նշանակում, որ դիմացինն էլ է նույնը անումը։ Լրիվ հակառակը. Ադրբեջանն ուժեղացնում է իր «հին կետի» մոտեցումերը:

2. Չի կարելի հակամարտության թեմայով անել հապճեպ ու չհաշվարկված հայտարարություններ, որևէ պայմանով չի կարելի, նույնիսկ՝ հրապարակի մի քանի տասնյակ հազարի հիացական ձայներին արժանանալու։ Երևանը իմպուլսիվ պայմաններում առաջ է քաշում գաղափարներ, որոնք կիրառական հակառակ հետևանքն են ունենում. օրինակ՝ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը «Ղարաբաղի Ադրբեջանական համայնքի» հետ։

3. Օր առաջ համատեղ ջանքերով պետք է ձև գտնել՝ հետ պտտելու արդեն իսկ թույլ տրված վրիպումները, ինչպիսիք են, օրինակ՝ դավադիր պատերազմ, որոշ շրջանների զիջում, խնդրի կարգավորումը հրապարակներում ու միտինգներում և այլն։ Դրանք չափազանց վտանգավոր են։ Ներքին լուռ համաձայնությամբ պետք է գտնվեն տարբերակներ՝ ասվածը սրբագրելու։

4. Օր առաջ ամենագրագետ և ամենակոշտ մեթոդներով պետք է դադարեցնել Հայաստան-Արցախ բաժանումը։ Որևէ հրապարակային լարվածություն, նույնիսկ թեթև անվստահության տարր չի կարող լինել ՀՀ և Արցախի իշխանությունների միջև։

5. Դադարեցնել Արցախում ներքին անկայունությանը միտված ցանկացած քայլ։

Իմ նշած բոլոր կետերը պետք է արվեն գրագետ, մշակված տրամաբանական քայլերի միջոցով։ Անհրաժեշտության դեպքում՝ կոշտ քայլերի կիրառմամբ։ Ակնհայտ է մեկ հետևություն՝ Ադրբեջանը պատրաստվում է ռեալ պատերազմի։ Երևանից ընդամենը 60 կմ հեռավորության վրա Թուրքիայի հետ համատեղ զորավարժությունները մեզ ահազանգ են։ Ավելի բաց տեքստով մեզ հնարավոր չէ այլևս բան հասկացնել։

Ակնհայտ է, որ Ադրբեջանը դիվանագիտական ճանապարհով ուժեղացնելու է ճնշումը, փորձելու է հանդես գալ խաղաղ կարգավորման նախաձեռնողի դերում, որից հետո որսալու է մեր ամենաթույլ պահը՝ ռազմական ճանապարհով խնդրի լուծման փորձի համար։ Եթե մենք չենք ուզում պատերազմ, ապա շատ լուրջ պետք է վերաբերվենք մեր երկրում և մեր շուրջը կատարվող իրադարձություններին։ Օր առաջ, վայրկյան առաջ է պետք դադարեցնել, հրաժարվել ներքին լարվածություն, ներքին պառակտում առաջացնող ցանկացած ձևակերպումից, գաղափարից։ Եվ աշխատել լրիվ այլ ուղղությամբ։

Մեկ տեխնիկական հարց

Ակնհայտ է, որ Ռ. Մեհթիևին պետք է պատասխանել, որովհետև նա պատահական մարդ չէ և իսկապես կոնցեպտուալ դրույթներով է հանդես եկել։ Իսկ հայաստանյան այսօրվա իրականության մեջ ո՞վ է այդ մարդը, ո՞վ է համարժեք ֆիգուրը։ Երբեմն տեխնիկական հարցերը բավականին կարևոր են։

Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan