Որքան պետք մարդը հանգստանա նորմալ կյանքի համար
Այս թեմայով
Օհայո նահանգի համալսարանի գիտնականները պարզել են, թե մարդը որքան պետք է հանգստանա՝ նորմալ, երկարատեւ կյանքով ապրելու եւ չմահանալու համար, փոխանցում է Korrespondent-ը:
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ մարդն ամեն տարի ոչ պակաս 4 շաբաթվա արձակուրդի կարիք ունի: Հետազոտության արդյունքներով՝ նրանք, ովքեր արձակուրդում անցկացրել են տարեկան 21 օրից քիչ, 37 տոկոսով ավելի հաճախ են մահացել:
Ընդ որում՝ անգամ 4 օր չաշխատելը օրգանիզմի վրա դրական է անդրադառնում՝ նվազեցնելով սթրեսի մակարդակը: Հանգստի մեկ շաբաթից հետո փորձարկվողների արյան մեջ կրճատվել է օրգանիզմի ծերացումը ցույց տվող բիոմարկերների քանակությունը:
Լավագույն դեպքում նորմալ մարդը արձակուրդի կարիք ունի յուրաքանչյուր 62 աշխատանքային օրվանից հետո, այսինքն՝ արձակուրդների միջեւ ընդմիջումը 3 ամիսը չպետք է գերազանցի: