Մերձմոսկովյան շրջանում օրը ցերեկով վարձու մարդասպանը ձեռնարկատիրոջ է սպանել (տեսանյութ)
ՌԴ Մոսկվայի մարզի Սոլնեչնոգորսկիյ շրջանում վարձու մարդասպանը օրը ցերեկով կրակել է տեղի առևտրային կենտրոններից մեկի տնօրենի վրա, գրում է lenta.ru-ն: Հաշվեհարդարի կադրերը հրապարակել է ՌԴ Քննչական կոմիտեն:
Կադրերում երևում է, որ հանցագործը սաղավարտով է, զինված է խլացուցիչով ատրճանակով: Երեք կրակոց արձակելով 60-ամյա ձեռնարկատիրոջ գլխին՝ նա փախուստի է դիմել դեպքի վայրից:
Հանցագործը հետախուզման մեջ է: Հարուցվել է քրեական գործ: