Հայ խորհրդարանականներն ստիպված աշխատել են մթության մեջ (տեսանյութ)
Հայաստանի Ազգային ժողովում Կենտրոնական բանկի գործունեության տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի ամփոփիչ ելույթի ընթացքում հոսանքն անջատվել է։ Պատգամավորները ստիպված են եղել մի քանի վայրկյան աշխատել մթության մեջ։ Հետո, երբ էլեկտրականությունը միացել է, խորհրդարանում լռություն է տիրել։ Ամենայն հավանականությամբ, պատգամավորները սպասում էին անջատման կրկնության, բայց այդպես չեղավ, եւ նրանք շարունակեցին աշխատանքը։