Հրաձգություն ԱՄՆ Սպիտակ տան մոտ (տեսանյութ)
Սպիտակ տան անվտանգությունն ապահովող իրավապահները կրակել են մարդու վրա, որը փորձել է անցնել ԱՄՆ նախագահի կեցավայրի ցանկապատերն ու պատնեշները և մտնել Սպիտակ տան տարածք։ Այս մասին հայտնում է ամերիկյան մամուլը։
Միջադեպը եղել է նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տան այդ մասից հեռանալուց քիչ անց։ Գաղտնի ծառայության աշխատակիցները նախ` զգուշացրել են իրավախախտին, ապա կրակ բացել նրա ուղղությամբ։ Դրա շնորհիվ նրա տեղաշարժը կասեցվել է, ինչից հետո իրավապահները ձերբակալել են նրան։
Կրակոցներից հետո ինչ վիճակում է այդ մարդը, հայտնի չէ։
A man was taken down near the White House on Sunday night after U.S. Secret Service agents opened fire. https://t.co/X58DRcIVTZ pic.twitter.com/b2cTkWyTS6
— China Xinhua News (@XHNews) 3 июня 2019 г.