Սահակաշվիլին ուզում է ուկրաինական Սթիվ Ջոբս դառնալ
Օդասայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայի քաղաքականության մեջ ցանկանում է լինել Սթիվ Ջոբսի նման:
-Ես ուզում եմ լինել ուկրաինական քաղաքականության Սթիվ Ջոբսը: Մտքերի տրամադրում,- Սահակաշվիլու խոսքերն է մեջբերում ТСН-ը:
Վրաստանի նախկին նախագահը պատմել է, որ ցանկանում է Ուկրաինայում ստեղծել նոր մտքերի հարթակ: Ընդ որում նա ընդգծել է, որ ոչ Պետդեպ-ը, ոչ էլ Բրյուսելը դրա ետեւում կանգնած չեն:
-Ես ուղղակի ուսերիս վրա գլուխ ունեմ,-հայտարարել է նա:
Ավելի վաղ, խոսելով Ուկրաինայի մասին, նա ասել էր, որ այժմ երկիրը հետ է մնացել ագրարային ցիկլից:
Top-News.am