Զելենսկու ստորագրած հրամանում 20 սխալ են գտել (լուսանկարներ)
Զելենսկու ստորագրած «Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի կազմի» մասին հրամանի մեջ մասնագետները ընդհանուր առմամբ ուղղագրական եւ կետադրական 20 սխալ են նկատել:
Առաջին իսկ նախադասության մեջ բաց է թողնված ստորակետը, իսկ հետո տեքստում է հայտնվել "*" նշանը:
-Սա խայտառակություն է: Սա աննկարագրելի է: Ի՞նչ է, նրանց խմբագիրը մահացե՞լ է,- սխալներով հրամանը մեկնաբանել է Բորիս Պոնֆիլովը:
Այդ հրամանը Զելենսկին ստորագրել է մայիսի 31-ին: Այդ հրամանի համաձայն հենղ Զելենսկին էլ դարձել է այդ ուժային կառույցի ղեկավարը:
Top-News.am