Անապայի քաղաքապետը հրաժարվել է վճարել Վոլոչկովային համերգի համար
Այս թեմայով
- Անաստասիա Վոլոչկովան ռուսական բաղնիքից տեսանյութ է հրապարակել
- Անաստասիա Վոլոչկովան սկանդալ է բարձրացրել կարանտինի ընթացքում փակ վանքում
- «Շպագատ» ձիու վրա․ Անաստասիա Վոլոչկովան իր հայտնի «շպագատի» հերթական լուսանկարն է հրապարակել (լուսանկար)
- «Նա 17 փեսացու կունենա մեկ շաբաթում». Կուշանաշվիլին գաղտնազերծել է Վոլոկովայի առեղծվածային սիրելիի հետ կապված պատմությունը
Անապայի քաղաքապետ Յուրի Պոլյակովի հանձնարարկանով չեղյալ է հայտարարվել Անաստասիա Վոլոչկովայի համերգային ծրագրի ֆինանսավորման համար մրցույթը:
Վոլոչկովան պետք է ելույթ ունենար Անապայում ծովափնյա սեզոնի բացման կապակցությամբ: Միասնական տեղեկատվական համակարգի տվյալների համաձայն քաղաքի բյուջեից պետք է 639 հազար ռուբլի տրամադրվեր Վոլոչկովայի համերգի համար:
Պոլյակովը Վոլոչկովայի համերգը չֆինանսավորելը բացատրել է նրանով, որ ավելի կարեւոր ծախսեր ունեն:
Միեւնույն ժամանակ նա հայտարարել է, որ դեմ չի լինի, եթե համերգը ֆինանսավորեն տեղացի բիզնեսմենները:
Top-News.am