Փորձել են խանգարել Միացյալ Նահանգների նախագահության թեկնածուի ելույթը
Մի մարդ հարձակվել է Միացյալ Նահանգների նախագահության թեկնածու, Կալիֆոռնիայի սենատոր Քամալա Հարիսի վրա: Միջադեպը տեղի է ունեցել MoveOn’s Big Ideas-ի ֆորումի ելույթի ժամանակ: Այս մասին հաղորդում է CBS News-ը:
Մարդը Հարիսի ելույթի ժամանակ վազել է բեմ եւ խլել բարձրախոսը՝ բղավելով, որ իրեն ուշադրություն դարձնեն, քանի որ իսկապես լավ գաղափար ունի և ուզում է արտահայտվել:
Միջադեպի ժամանակ ԱՄՆ նախագահի թեկնածուն խոսում էր ուսանողական վարկերի մասին:
Պահակները փորձել են դուրս բերել մարդուն բեմից, նույնիսկ նրանց է միացել Հարիսի ամուսինը:
At the #BigIdeas @MoveOn festival moments ago — @KamalaHarris was on stage answering questions when a man jumped on stage and grabbed her microphone.
— Face The Nation (@FaceTheNation) 1 июня 2019 г.
The senator came back out on stage to finish her speech about #EqualPay. pic.twitter.com/TtHLYSDUta