Ազգային ժողովը մոտ 23 միլիոն դրամ է ծախսել Երեխաների տոնը նշելու համար (Տեսանյութ)
Երեխաների պաշտպանության միջազգային օրը մեծ շուքով նշելու որոշումը եղել է թիմային քննարկումների արդյունք, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը։
«Մինչև իսկ Ազգային ժողովի նախագահի հետ քննարկել ենք ու որոշել ենք ավելի հետաքրքիր, ավելի մեծ մասշտաբով նշել», - ասաց նա։
Հարցին՝ միջոցառման համար որքա՞ն գումար է հատկացվել, Տիգրան Գալստյանն ասաց, որ վերջնական արդյունքները չի կարող ասել, քանի որ մի քանի ճշգրտումների կարիք կա։
«Բայց բավականին փոքր է, մոտ 23 միլիոն դրամի կարգի, որն ամբողջությամբ փոխհատուցվել է Ազգային ժողովի բյուջեի խնայողությունների հաշվին», - ասաց Տիգրան Գալստյանը։