«Օրենքով գող» Արսեն Երևանսկին գաղութում «Կյանք գողերին» կարգախոսով բանկետ է կազմակերպել (տեսանյութ)
«Օրենքով գող» Արսեն Մկրտչյանը (Արսեն Երևանսկի) Օռլովսկի շրջանի Լիվնի քաղաքի թիվ 2 ուղղիչ գաղութում «Կյանք գողերին» կարգախոսով բանկետ է կազմակերպել, հաղորդում է «Լենտա»-ն:
Բանկետը նվիրված էր ապրիլի 28-ին Զատկի տոնին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այժմ:
Կադրերում երևում է, թե ինչպես է կալանավորներից մեկն Արսեն Երևանսկու անունից շնորհավորում տոնի առթիվ, ապա վանկարկում՝ «Կյանք գողերին», ինչին պատասխանում են՝ «Հավերժ»:
Ելույթից հետո կալանավորները մոտենում են սեղաններին, որոնց վրա արդեն ուտելիք և խմիչքներ են մատուցված:
Տեսագրության հայտնվելուց հետո դատախազությունը ստուգումներ է սկսել:
2018 թվականի հունիսին հայտնի է դարձել Կիրովի ուղղիչ գաղութից Արսեն Երևանսկու ազատ արձակման մասին: Նա վաղաժամ լքել է հաստատությունն առողջական խնդիրների պատճառով. բժիշկները մահացու ախտորոշում են տվել: