Այսօր՝ 25 փետրվարի 2020թ., 00:00
Հանրահայտ դերասան Ջեկի Չանը կորոնավիրուսի կասկածով կարանտինում է Ռոնալդուի որդին Instagram-ի էջ է բացել և 10 ժամում կես միլիոնից ավելի հետևորդ հավաքել Ռուս-թուրքական լարվածությունը կարող է անդրադառնալ ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակի վրա. Ֆելգենգաուեր Առաջարկ՝ Նիկոլ Փաշինյանին և Արմեն Սարգսյանին. Սահակ Պողոսյան Աղջիկս ինձ համար Մոհամեդ Սալահի մասին երգեր է երգում․ Ստերլինգ ԵՄ երկրներն իրավունք ունեն կորոնավիրուսի պատճառով դադարեցնել Շենգենի գործողությունը «Կարելի է հապճեպ պատժել շատ մարդկանց, բայց կարող է՝ այդ մարդիկ, թեև ղեկավար են, բայց իրենք չեն մեղավորը». Պարգև Սրբազան Սիրիայում Թուրքիայի աջակցությունը վայելող ընդդիմադիր ուժերը գրավել են Իդլիբի Նեյրաբ գյուղը Ադամյանը վիրահատությունից հետո լուսանկար է հրապարակել (լուսանկար) Հայտնի է` «օրենքով գող» Յապոնչիկի սպանության մասնակիցներից երկրորդի անունը Իտալիայում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով 10 քաղաք փակվել է և հայտնվել «կարմիր գոտում» «Կոլցո» օպերացիան․ ի՞նչ է պատմում Վազգեն Մանուկյանը Հանրաքվեի «Այո» քարոզչական կողմի տարբերանշանի հեղինակը ստացավ 3 մլն դրամ մրցանակ Սոնա Աղեկյանն ԱԺ ամբիոնի մոտ խնկարկման արարողակարգ կատարեց (տեսանյութ) Էրդողանը Բաքվում հայտարարել է, թե Ղարաբաղը նաև Թուրքիայի խնդիրն է Վորոնեժում սպանել են հայ գործարարի 24-ամյա որդուն 222 հազար դոլար պարգևավճար Հանրային ՀԸ-ում՝ Փաշինյանի օրոք ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն աշխատանքային ժամին շրջում է փողոցում (տեսանյութ) Մնացականյանը հանդիպել է Լավրովին, քննարկել Արցախի հարցը ՀՀ-Իրան սահմանը հատել կթույլատրվի միայն մի քանի դեպքերում․ որո՞նք են դրանք Ովքեր են մասնակցում «Այո»-ի շտաբի կազմակերպած դրամահավաքին (տեսանյութ) «Աստված գիտեր, որ նրանք չեն կարող ապրել առանց իրար». Քոբի Բրայանթի այրիու հուզիչ ելույթն ամուսնու և դստեր հիշատակի արարողությանը (տեսանյութ) Պոմպեոն Իրանին եւ Չինաստանին կոչ է արել «ասել ճշմարտությունը» կորոնավիրուսի մասին Իսրայելում ՀՀ դեսպանի նստավայրն արդեն Թել Ավիվում է Կրկին հարվածում են Եկեղեցուն. չիմացություն, թե՞ դիտավորություն Ի՞նչ ուղեւորություններ պետք է հետաձգել կորոնավիրուսի պատճառով Իտալիայի առաջնության 6 հանդիպում կանցկացվի առանց հանդիսականի Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել Դեմոկրատները կոչ են անում պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ Իրանի առողջապահության փոխնախարարն ու պատգամավորը վարակվել են կորոնավիրուսով Ռոման Սիմովիչ. «Ալեքսանդր Հարությունյանի Ջութակի կոնցերտն իրապես շատ խորն է, զգացմունքային եւ գեղեցիկ» Քաղաքական հետապնդում է. Սերժ Սարգսյանի պաշտպան ԱՄՆ-ն և Հնդկաստանը հայտարարել են մեծ առեւտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին Պլասիդո Դոմինգոն ներողություն է խնդրել կանանցից, որոնք նրան ոտնձգությունների մեջ են մեղադրել ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված շուրջ 46կգ դեղամիջոց Huawei-ը ներկայացրել է Mate XS ծալվող սմարթֆոնը «Որքան անբարեկիրթ է». Վարնավայի՝ դուրս հանած լեզվով լուսանկարը դուր չի եկել հանրությանը Պետրոսյանից բաժանվելուց հետո Ելենա Ստեպանենկոն նկատելիորեն երիտասարդացել է ու գեղեցկացել Ինչպիսի՞ խցիկ է ավելի լավ ընտրել հանրային զուգարանում Մայքլ Ջորդանը Կոբի Բրայանտի հրաժեշտի արարողությանը արտասվել է ամբողջ ճառի ընթացքում (տեսանյութեր) «Ալեքսանդր Լիտվինենկոյի կյանքն ու մահը»՝ օպերա երկու գործողությամբ Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույն չափով էժանացել է Հրապարակվել են հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները Քլունին կարող է դառնալ իսպանական ֆուտբոլային ակումբի սեփականատեր WhatsApp-ի հազարավոր անհատական չաթերի տվյալներ արտահոսել են համացանց «Իբր ուզում էինք սիրուն վիդեո ունենալ»․ Լիլուի հոլովակն ամուսնու հետ Բեյոնսեի երգերը, Ջեյ Լոյի ու Մայքլ Ջորդանի արցունքները. ինչպես են հրաժեշտ տվել բասկետբոլի լեգենդ Կոբի Բրայանտին Հնդկաստանում Թրամփի ժամանումից հետո բողոքի զանգվածային ցույցեր և անկարգություններ են սկսվել. կա 7 զոհ (լուսանկարներ) Թեհրանից մեկնած ինքնաթիռն արտահերթ վայրէջք է կատարել Անկարայում` ուղեւորի մոտ կորոնավիրուսի կասկածի պատճառով Կորոնավիրուսի պատճառով Իսրայելից ավելի քան 400 հարավկորեացի է տարհանվել Հայաստանի ներկայիս ղեկավարը, երբ կլինի «նախկին իշխանություն», անխուսափելիորեն նստելու է. Հակոբյան Մեր առջեւ խնդիր ենք դրել, որ ներկայացված լինենք ԵԱՀԿ ԽՎ Բյուրոյում. Նման բան վերջին 10-12 տարում չի եղել. Հ. Դանիելյան Ես այնքան աշխատավարձ ու պարգեւավճար եմ ստանում, որքան բոլոր նախարարները. Բադասյան Դատավոր Աննա Դանիբեկյանը՝ տեսնելով, թե ինչ եղավ Դավիթ Գրիգորյանի հետ, իր հետեւություններ արել է. Լեւոն Քոչարյան Նոր իշխանությունների շնորհիվ Հայաստանում կհայտնվեն 25 տարեկան դատավորներ Անվանվել է մարդու համար ամենագրավիչ բույրը Կոլումբիայի խորհրդարանը կոռուպցիայի կասկածանքով հետաքննություն է սկսել նախագահի դեմ Ակնհայտ է, որ կա չերևացող «ձեռք», որը ղեկավարում է Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Արցախի հերոսամարտի հետ կապված այլ մարդկանց նկատմամբ կատարվող գործընթացները. Ա. Աշոտյան Օսման Կավալային առանց ապացույց 2.5 տարի պահել են բանտում. Կարո Փայլան Վաղը նախատեսվում է չվերթ՝ ՀՀ քաղաքացիներին Իրանից հայրենիք վերադարձնելու համար Փաշինյանի օրոք օրենքը կիրառեք այնպես, ինչպես Փաշինյանի նկատմամբ՝ Սերժ Սարգսյանի օրոք. Ալումյանը՝ դատավորին Samsung-ը փակել է ծալովի հեռախոսների արտադրությունը Արտակարգ դրություն մտցնելը եղել է նախագահի լիազորությունը․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ) Իդեալական կազմվածք 46 տարեկանում. Քեյթ Բեկինսեյլը գիտի՝ ինչպես հասնել դրան Եկել եմ ընկերոջս աջակցելու. Արա Բաբլոյանը դատարանի դիմաց էր՝ ի աջակցություն Սերժ Սարգսյանի Իրանում արձանագրվել է կորոնավիրուսի 61 դեպք, որից 15-ը՝ մահվան ելքով Մեկնարկեց Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով առաջին դատական նիստը (ուղիղ) Նոր Chevrolet Corvette-ը «թռչող» ռեժիմ ունի Լրատվամիջոցները հայտնում են Եգիպոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի մահվան մասին Հայաստանում նոր կորոնավիրուսի հաստատված դեպք չկա. Առողջապահության նախարարություն Փաշինյանը հրապարակել է իրեն հասցեագրված նամակը և կարգադրել ծառայողական քննություն սկսել Ապրիլին Երեւանում կկայանա FINTECH360 միջազգային համաժողովը Հիլարի Քլինթոնը Թրամփին «ժողովրդավարության համար վտանգ» է համարում Լարված իրավիճակ՝ «Գրադարանային համակարգ» ՀՈԱԿ-ում. նոր տնօրենի ամուսինը սպառնում է «կոտրել աշխատակիցների ոտքերը» (տեսանյութ) ՊԵԿ-ի հայտարարությունը՝ ՀԴՄ սարքերի ձեռքբերման հետ կապված որոշակի ռիսկերի մասին Կորոնավիրուսն արդեն թափանցել է աշխարհի 37 երկիր. Վերջին տեղեկություններ՝ երկրների եւ վարակվածների թվի մասին Դավիթ Ղուլյանը նշանակվել է ԲԴԽ նախագահի խորհրդական ՍԴ-ն Սահմանադրությանը հակասող ու անվավեր ճանաչեց երկու օրենքները Էրդողանը հույս ունի Պուտինի հետ հանդիպել «վատագույն դեպքում» մարտի 5-ին Պաղեստինն ու Իսրայելը հրադադարի համաձայնության են հասել
Հարցում

Կոմիտասը հոգեկան հիվանդ չի եղել, նրան փակել են սենյակում ու միտումնավոր մատնել անուշադրության

Հանճարեղ երաժիշտ, ազգագրագետ և բանահավաք Կոմիտասի՝ Սողոմոն Սողոմոնյանի 150-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Գյումրիի Արվեստների ակադեմիայում հանդիպում է անցկացվել Միացյալ Նահանգներում բնակվող Կոմիտասի ազգականուհու՝ հոգեբանական գիտությունների պրոֆեսոր Մելինե Գարագաշյանի հետ, որը ներկա երաժիշտներին ու հոգեբաններին է ներկայացրել մեծն Կոմիտասի կյանքի անհայտ դրվագներն ու պատմությունները:

Դրանք տեղ են գտել Գարագաշյանի երկու գրքերում, որտեղ Կոմիտասը ներկայացվում է հոգեբանական ուսումնասիրությունների տեսանկյունից։ Իսկ հանճարեղ երաժշտի կյանքն ուսումնասիրելու առիթ են հանդիսացել երկու լուսանկարներ, որոնք Մելինե Գարագաշյանը հայտնաբերել էր սկեսրոջ պայուսակում։


Սիրելի քրոջս՝ Մարիկին, իր եղբայր Կոմիտաս Վարդապետից։ Այս մակագրությամբ ազգականուհուն 1909 թվականին ուղարկված լուսանկարները Տիկին Մելինեի ամուսնու տատը խնամքով է պահպանել ու փոխանցել սերունդներին։ Վարդապետի կապը հորեղբոր ընտանիքի հետ եղել է շատ ամուր, նրանք Կոմիտասի միակ հարազատներն են եղել։


«Կոմիտասի մայրը, որ մահանում է, Կոմիտասը դեռ մեկ տարեկան չկար, Կոմիտասի հորեղբոր կինը թե՛ Կոմիտասին, և թե՛ Մարիկին միևնույն ժամանակ կաթ կուդար, ուրեմն նրանք կաթնեղբայր ու կաթնաքույր կլլան իրար, Կոմիտասը Մարիկին քույր կկանչե»,- պատմել է Կոմիտասի ազգականուհի Մելինե Գարագաշյանը։


Պատահական գտած այս լուսանկարներն էլ հոգեբան Մելինե Գարագաշյանին միտք ու թեմա են տալիս Կոմիտասի կյանքը հոգեբանական հետազոտության ենթարկելու համար: Սկսում է ուսումնասիրել աշխարհի տարբեր երկրներում պահպանված արխիվային փաստաթղթերն ու իրեղեն ապացույցները, միակ վայրը, որտեղ արգելվել է հոգեբանի մուտքը, եղել է Թուրքիայի պետական արխիվը, որտեղից հրաժարվել են փաստաթղթեր տրամադրել։ Իսկ ձեռքի տակ եղած նյութերի վերլուծությունն ապացուցում է, որ Կոմիտասն իրականում չի խելագարվել:

«Կոմիտասը հոգեկան հիվանդ չէր, Հալիդե Էդիպը, որ թուրք էր, Կոմիտասի մոտիկ բարեկամ Սուլթան Համիդի քարտողարուհուն աղջիկն էր, գրած է՝ քանի որ Կոմիտասը հոգեբուժարան գնաց, ուրեմն խենթ էր, այդպես բան չկար, Կոմիտաս խենթ չէր,Կոմիտասը չէր խենթացած, ինքը հոգեցունց ըլլած էր»,- պարզաբանում է հոգեբան Մելինե Գարագաշյանը:

Ըստ մասնագետի՝ 1915 թվականի Ցեղասպանության կենդանի վկան ու ականատեսը հոգեպես անհավասարակշիռ վիճակում էր հայտնվել իր վախերի պատճառով, նա դարձել էր լռակյաց ու պարփակված իր աչքերով տեսած սարսափների մեջ, որոնք բարձրաձայնելիս նրան խենթ էին համարում։

«Կոմիտաս հոգեցնցում մը ապրեցավ,այդ զորավոր վախերը,որ ունեցավ ցողասպանության ժամանակ,մանավանդ նկատի առնինք, որ ինքը հոգևոր հովիվ էր,ըսել է, որ ինքը պետք է հոտին օգտակար ըլլար, որ չկարեցավ, ինքը միայն Նարեկ կկարդար և մարդիկ իրեն խենթի տեղ կդնեին»,- նկատել է ամերիկահայ հոգեբանը:

Հոգեբանական վերլուծությունից հետո պարզվում է, որ անհրաժեշտ մասնագիտական օգնություն ցուցաբերելու դեպքում Կոմիտասը լիարժեք առողջանալու հնարավորություն կունենար։

«Կոմիտասը տարավ ծանր հոգեկան ցնցում, բայց դա չի նշանակում, որ նա տառապել է շիզոֆրենիայով, ոչ դա սթրեսային վիճակ էր, որը բուժելի էր,եթե լինեին հոգացավ մարդիկ, որոնք կկանգնեին նրա կողքին և կբուժեին, բայց անտարբերությունը կործանեց նրան»,- կարծում է հոգեբույժ Ջուլիետա Մարգարյանը։

 Հոգեբուժարանում գտնված տարիներին Կոմիտասը պահանջել է վերադարձնել իր ստեղծագործություններն ու հավաքագրած գեղջկական երգերի խազագրությունները, հենց այդ ազգային երգերն էին, որոնք մինչ 1915 թվականը մեկ առ մեկ մեծ երգահանը հավաքագրել էր հայկական գյուղերից ու բնակավայրերից ու մշակել:

«Կոմիտասը ուղղորդվել է ինչ-որ առեղծվածային, աստվածային մի ուղղորդումով, որպես առաքյան, որպես մեծություն, որը կարողացել է գտնել հենց այն երգերը, որտեղ կան հայի ինքնության յուրահատուկ դրսևորումներ, դա կարող ենք անվանել կոդավորում»,- նշել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնորենի պաշտոնակատար Հասմիկ Հարությունյանը:

«Կոմիտասն առաջին հայ երաժիշտն էր, որ մեր ժողովրդական ու հոգևոր երաժշտությունը բազմաձայնեց մեր ազգային մտածողության երաժշտական օրենքներով՝ ինտոնացիաներով, դա ամբողջ աշխարհում նորություն էր»,- ասել է «Խազեր» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Անի Նավասարդյանը։

 Կոմիտասի կյանքում առանձնահատուկ տեղ է զբաղեցրել նաև Շիրակի դաշտավայրը, որտեղ Արևմտյան Հայաստանից վերաբնակեցված գաղթականններից ամենաշատ երգերն ու խաղիկներն է կարողացել նոթագրել։ Կոմիտասը հատկապես հմայված է եղել Հառիճավանքով, որտեղ հոգեկան հանգստություն է ստացել։

 «Շիրակցիներս հպարտանում ենք, որ ունենք կոմիտասյան սրբավայր և այդ սրբավայրերից մեկը Հառիճավանքն է, որտեղ հինգ անգամ եղել ու հանգստացել է, ինչպես ինքն է իր նամակներից մեկում գրել՝ իր նյարդերն է բուժել Կոմիտասը Մկրտիչ Խրիմյանին ուղեկցելիս»,- պատմել է Հասմիկ Հարությունյանը։

«Կոմիտասը շատ խիստ կապրեր, իր ականջը բնավ չի մաքրել, որ իր լսողությունը չխաթարվի ու մաքուր լսե հավաքագրվող երգերը: Երբ որ Կոմիտասը մահացել է, ֆրանսիացիները ցանկացել են ուսումնասիրել իր ձայնալարը, որպեսզի պարզեն իր գեղեցիկ ձայնի յուրահատկությունը, բայց հայերը թույլ չեն տվել»,- հետաքրքիր նոր փաստեր է ներկայացրել Կոմիտասի կյանքից հոգեբան Մելինե Գարագաշյանը։

Կոմիտասի հավաքագրած մոտ 3000 երգերից, շարականներից ու խաղիկներից շատերը չեն պահպանվել, հայտնի մշակումներն այսօր հայկական երգարվեստի հիմնաքարերն են համարվում: Կոմիտասը նաև գրել է հայտնի շարականները, որոնք կատարվում են ժամերգությունների ու պատարագների ընթացքում։

shantnews.am

website by Sargssyan