Կինը յուրօրինակ ձևով պատժել է իր ամուսնուն դավաճանության համար (տեսանյութ)
Կոլումբիայում կինն ամուսնուն դավաճանության համար պատժելու յուրօրինակ ձև է մտածել: Ինչպես հայտնում է Korrespondent-ը, դեպքը տեղի է ունեցել Կոլումբիայի Բարանկիլյա քաղաքում:
Հաղորդվում է, որ կինն ամուսնուն հայտնաբերել է սիրուհու հետ քաղաքի հյուրանոցներից մեկում ու պայման դրել նրա առաջ, որ կների միայն այն դեպքում, եթե նա մերկ վիճակում պառկի մեքենայի վրա, իսկ ինքն այդպես երթևեկի քաղաքում:
Ականատեսները սկսել են նկարահանել ու ծաղրել տղամարդուն, իսկ ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն՝ հասարակական կարգը խախտելու համար: