Սուրճ խմելու անհաղթահարելի ցանկությունը կարող է կախվածության նշան լինել
Սուրճի կանոնավոր օգտագործումը կարող է կախվածության առաջացման հանգեցնել, իսկ ըմպելքից կտրուկ հրաժարվելու դեպքում կարող է աբստինենտային համախտանիշ առաջանալ, որն ուղեկցվում է գլխացավով, քնկոտությամբ եւ տրամադրության կտրուկ տատատումներով: «Մոսկվա» գհործակալությանն այս մաին հայտնել է հոգեբույժ, թմբրաբան Եվգենի Բրյունը:
«Կոֆեին պարունակող ըմպելիքների կանոնավոր օգտագործման դեպքում կարող է կախվածության համախտանիշ առաջանալ: Ամեն օր առավոտյան մեկ բաժակ սուրճ խմողների մոտ 60 տոկոսը դրանից հարկադրաբար հրաժարվելու դեպքում գլխացավ, քնկոտություն, տրամադրության կտրուկ տատատումներ, անհանգստություն, դյուրագրգռություն, աշխատունակության նվազում, առավոտյան որքան հնարավոր է շուտ, թողնելով ամեն ինչ՝ անգամ ամենակարեւոր գործերը պարտադիր սուրճ խմելու անհաղթահարելի ցանկություն է ունենում: Նման նախանշանները մասնագետներն անվանում են աբստինենտային համախտանիշ եւ այդ ախտանիշները նկատվում են թմրանյութերից եւ ալկոհոլից կախվածություն ունեցող մարդկանց մոտ», - ասել է Բրյունը: