ԱՄՆ-ում արջը մտել է եկեղեցի (տեսանյութեր)
ԱՄՆ Միսսուրի նահանգի Յուրիկա քաղաքում փոքր սև արջը մտել է կաթոլիկ եկեղեցու և եկեղեցուն կից դպրոցի շենք և չի կարողացել այնտեղից դուրս գալ: Արջին եկեղեցուց հանելու համար իշխանությունները քնեցրել են նրան: Տեսանյութը հրապարակվել է Facebook-ում:
Կաթոլիկ եկեղեցին հիմնադրվել է 1889թ.-ին, իսկ այժմ այն ներառում է նաև տարրական դպրոց: Քանի որ ամառային արձակուրդները սկսվել են, արջի մտնելու պահին դպրոցում երեխաներ չեն եղել:
Համապատասխան մարմինները փորձել են արջին դուրս հանել, սակայն կենդանին չի ենթարկվել: Նրան ստիպված քնեցրել են և քնած վիճակում տեղափոխել անտառ:
Անվտանգության տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է եկեղեցի մտնելուց առաջ արջը զբոսնում փողոցներում: