Զելենսկին շաուրմայով լուսանկար է հրապարակել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրապարակել է մի լուսանկար, որտեղ շաուրմա կա ձեռքին: Լուսանկարում նաև իր թիմի անդամներից կան: Հրապարակելուց կես ժամ անց լուսանկարն ավելի քան կես միլիոն «լայք» է հավաքել Instagram-ում:
«Երբ լարված գրաֆիկ ունես՝ շաուրման կարող է փրկություն լինել: Դրանում ոչ մի պախարակելի բան չկա, ինչպես տեսնում եք»,- գրել է քաղաքական գործիչը: Հետո հավելել է, որ «այս կերպ հնարավոր է լինում չկտրվել մարդկանցից, իսկ դա կարևոր է իշխանության ղեկին կանգնած մարդու համար»: