Հռոմի պապն ահաբեկչություններից հետո չի չեղարկի ուղեւորությունը Եգիպտոս
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Տանտայի եւ Ալեքսանդրիայի քրիստոնեական եկեղեցիներում ահաբեկչություններից հետո մտադիր չէ հրաժարվել Եգիպտոս կատարելիք այցից, որը նախանշված է այս ամսվա վերջին:
Corriere della Sera-ի տված հարցազրույցում Սուրբ Աթոռի պետական քարտուղարի տեղակալ Անջելո Բեչչուն հայտարարել է, որ տեղի ունեցածը «չի կարող խանգարել Հովվապետի խաղաղության առաքելությանը»: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Նրա կարծիքով՝ ահաբեկչությունները սպառնում են միջկրոնական երկխոսությանը: «Կարծում եմ, որ սա անուղղակի սպառնալիք է խաղաղությանն ու երկխոսությանը, ինչպես նաեւ երկրի իշխանություններին եւ փոքրամասնություններին, որոնք վերջին տարիներին ավելի ազատ են զգում իրենց»,- նշել է նա: