Ինչպես է կատաղած ցուլը մխրճվում հավաքված ամբոխի մեջ (տեսանյութ)
Հնդկաստանում կրոնական արարողության ժամանակ կատաղած ցուլը մխրճվել է հավաքված ամբոխի մեջ՝ վիրավորելով առնվազն 12 մարդու, որոնցից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է:
Ինչպես նշում է Daily Mail-ը, իսլամի շիա ուղղության հետևորդները սգալիս են եղել իսլամական առաջնորդ Հազրաթ Ալիի մահ, երբ ցուլը ներխուժել է 250 000 հոգանոց ամբոխի մեջ:
Տեղի իշխանությունները միջադեպի առնչությամբ հետաքննություն են սկսել: Հայտնի չէ՝ ինչու ցուլն արարողությունից առաջ չի մեկուսացվել կամ հեռացվել հավաքի վայրից: