Վերքերը կարելու սովորույթը կմնա անցյալում
Իսրայելի տեխնոլոգիաների ինստիտուտը ստեղծել է նոր տեխնոլոգիա, որը թույլ է տալիս բուժել լուրջ վնասվածքները՝ օգտագործելով սոսինձ-ատրճանակ: Ըստ Xinhua-ի, լուրջ վնասվածքները ցավոտ են, թողնում են սպիներ և բժիշկից մեծ հմտություն են պահանջում: Իր հերթին, բժշկական սոսինձը տալիս է ավելի բարենպաստ բուժիչ և կոսմետիկ արդյունք:
Գիտնականները փորձել են ստեղծել շատ ուժեղ և ոչ թունավոր արտադրանք մաշկի հյուսվածքների միացման համար: Ավելին, այն պետք է ճկուն մնա նույնիսկ բուժումից հետո: Իսրայելցի հետազոտողները կարողացան ստեղծել մի նյութ, որը կիրառվում է սովորական սոսնձի ատրճանակի նման և իրար է կպցնում մաշկը:
Բժշկական ատրճանակը տաքացնում է սոսինձը համապատասխան ջերմաստիճանի (մարմնի ջերմաստիճանից մի փոքր բարձր ջերմաստիճանի), այնպես որ չայրի մաշկը:
Գիտնականների կարծիքով, նրանց աշխատանքը թույլ կտա ապագայում ստեղծել նոր սարքեր, որոնց շնորհիվ կարերի անհրաժեշտություն լինի: