Հայ, կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչները համաձայնության են եկել Երուսաղեմի Տիրոջ Գերեզմանի վերակառուցման վերաբերյալ
Հայ, կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչները համաձայնության են եկել Երուսաղեմի Տիրոջ Սուրբ Գերեզմանի վերակառուցման վերաբերյալ:
«Մենք՝ քրիստոնեական համայնքների ղեկավարներս, որ պատասխանատու ենք Տիրոջ Սուրբ Գերեզմանի ստատուս-քվոյի համար, մեծ ուրախությամբ հայտարարում ենք վերականգնման նախագծի մեկնարկի մասին»,- հաղորդում է Agence France-Presse-ը` հղում անելով երեք եկեղեցիների համատեղ հայտարարությանը:
Նշվում է, որ վերականգնման աշխատանքները կսկսվեն սեպտեմբերին, բայց այդ ընթացքում էլ այն չի փակվելու ուխտավորների համար: