Թուրքիայում աֆրիկյան շոգեր են սպասվում
Հյուսիսային Աֆրիկայի տաք օդային հոսանքները հասել են Թուրքիա՝ ջերմաստիճանը հասցնելով ծայրահեղ մակարդակի, տեղեկացնում է Hurriet-ը։
«Ջերմաստիճանն ամբողջ երկրում կբարձրանա՝ զգալիորեն գերազանցելով սեզոնային նորմերը»,- ասվում է Թուրքիայի օդերեւութաբանական ծառայության հայտարարությունում։ «Կանխատեսվում է, որ ջերմաստիճանը կհասնի չափազանց բարձր մակարդակի»։
Օդերեւութաբաններն ասել են, որ ջերմաստիճանը Թուրքիայում կբարձրանա 5-10 աստիճանով աֆրիկյան մայրցամաքից եկող տաք հոսանքի պատճառով։
Սպասվում է, որ ջերմաստիճանը Ստամբուլում մայիսի 28-ին կհասնի 31 աստիճանի եւ կարող է բարձրանալ մինչեւ 34 աստիճան Անկարայում, Իզմիրում եւ Քոնիայում՝ 39, Շանլըուրֆայում եւ Մալաթիայուն՝ 36 աստիճան։