Չինաստանում առաջին անգամ նկարահանել են հազվագյուտ ալբինոս պանդայի
Չինաստանի հարավարևմտյան Սիչուան նահանգի արգելոցի տարածքում հաջողվել է նկարահանել վայրի բնության համար եզակի ալբինոս պանդայի։ Այս մասին հայտնում է Chindia Alert-ը։
Լուսանկարն արել է արգելոցի տարածքում տեղադրված ավտոմատ տեսախցիկը։ Պեկինի համալսարանի կենդանաբանները եկել են եզրակացության, որ կենդանին 1-2 տարեկան է, ունի վարդագույն աչքեր։
Փորձագետները նշել են, որ պանդան ուժեղ է երևում, քայլերն ամուր են, ինչը թույլ է տալիս կարծել, որ գենետիկ մուտացիան չի խանգարում նրա կյանքին։