1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 26 հունիսի 2019թ., 00:00
«Լիդիան Արմենիա»-ն նոր հայցադիմում է ներկայացրել ոստիկանության դեմ Ստեփանի վերադարձը. Ամերիկայից Արմեն Ջիգարխանյանի մոտ է ժամանել որդին Արթուր Վանեցյանը ներկայացրեց ՀՖՖ-ի նպատակները, տեսլականն ու առաքելությունը Արտակարգ դեպք «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում. մահացածի որդին, ով ֆիննախի աշխատակից է, ծեծել է վիրաբույժին Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Անվտանգությանխորհրդի քարտուղար Տրակտորով` դատարանի վճռի դեմ. Տեսանյութ «Թբիլիսիում բողոքի ցույցերը Վրաստանի ներկայիս կառավարության հիմարության հետևանքն են». Սանդրա Ռուլոֆս Վիճակագրությունը՝ որպես հնարք Եվգենի Պետրոսյանը ծաղրել է Ալիբասովի թունավորումը Երեւանի պատերին արդեն ոչ թե հուշատախտակներ են, այլ թոխմախի տապանաքարեր. Կամո Արեյան Կալանավորվել է ՀՀ սոցիալական ապահովության ծառայության պաշտոնատար անձ. ԱԱԾ «Սևիլիայի» հարձակվողի մասնակցությամբ մահվան ելքով վթարի տեսանյութը հայտնվել է համացանցում Աննա Սեդոկովան «ЯЖЕМАТЬ» տեսահոլովակում նկարահանվել է առանց ներքնազգեստի (տեսանյութ) ՄԱԿ-ը հարցեր է հղել Թուրքիային 1915-1923թթ. բռնի տեղահանված հայերի ճակատագրի և նրանց վախճանի մասին Գիլյոտին հների եւ նորերի համար 27 րոպե մահացած ամերիկացի կինը պատմել է հանդերձյալ աշխարհի մասին Կալանավորում են երկրորդ նախագահին, իսկ քրեական հեղինակության կամակատարին ազատ արձակում «Եթե համանախագահները չեն հերքում Մամեդյարովին, նշանակում է՝ նրանց խաղը նույնն է»․ Տարասով Պլյուս չափի մոդելն արտասվել է` կարդալով իր բիկինիով լուսանկարների մեկնաբանությունները Իսպանիայում երեխաների վեճը զանգվածային անկարգությունների է վերածվել Վրաստանի իշխանությունն ստացավ այն, ինչին արժանի է. Կիկաբիձե Ստամբուլի քաղաքային ավտտոբուսները հետաքրքիր ձեւով են շնորհավորել նոր քաղաքապետի հաղթանակը (տեսանյութ) Ռոհանին հայտարարել է, որ Իրանի սահմանը խախտելու դեպքում ԱՄՆ-ն վճռորոշ պատասխան կստանա Վլադիմիր Կլիչկոն տարածել է այրվող զբոսանավից փրկվելու տեսանյութը Նոր ղեկավարը չի հաշտվում նախկինի կադրերի հետ «Գերմիոնա» կրթահամալիրը ` առանձին մոլորակ «ԱՄՆ-ում փոխվել է Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ նախկինում հավասարազոր մոտեցումը. Վաշինգտոնում առկա է լայն կոնսենսուս» «Աբակ» մենթալ թվաբանության ակադեմիան Անթալիայից վերադարձավ սուպերչեմպիոններով Կլիմայի փոփոխությունը սպառնում է Ակրոպոլիսին Չհասկացա ինչի էր Գլենդել նա Դոնու-ի տիկինը գիշերվա ժամին ինձ հիշել ու ավտոպիլոտի ռեժիմով ինքնակատաղել Հայաստանում իրավիճակ «սկի» չի փոխվել Վրաստանը վտանգի մեջ է. Սաակաշվիլի Երևանի ավագանու նիստը՝ ուղիղ «Ադրբեջանը շարունակում է զարգացնել Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը». ադրբեջանցի պաշտոնյա Էրդողանը կորցրեց Թուրքիան Բիճո՛, տանկը ետ տուր. թբիլիսյան ակցիայի կազմակերպիչը ռուսերենով դիմել է Պուտինին Ներքին կյանքում արձանագրվող ցնցումների և Արցախի շուրջ տեղի ունեցող վտանգավոր գործընթացների միջև կապն ակնհայտ է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Վրաստանի խորհրդարանում քննարկվում է ընդդիմադիր պատգամավորին անձեռնմխելությունից զրկելու հարցը Կկարողանա՞ Դավութօղլուն փրկել Թուրքիան Հայ վիտինգ, ներդրում կապուտ. գերմանացի պատգամավորի ուշագրավ հայտարարությունը ՆԱՏՕ-ն Ռուսաստանի դեմ ՄՓՀՀՈ պայմանագրի հետ կապված միջոցներ է ծրագրում Իրանը երբեք պատերազմի չի ձգտել. Ռոհանի Նովոսիբիրսկում հայկական համարանիշով ավտոմեքենայից կրակել են հայի վրա Երբ երկրի տնտեսությունը փլուզվում է, հրթիռներն ու կործանիչները չեն փրկի. Կարո Փայլան Այս իշխանությունից մենք սպասում ենք ցանկացած ապօրինություն. Քոչարյանի գրասենյակի ղեկավար Ստամբուլի քաղաքապետի իշխանական թեկնածուն պարտությունից հետո արտասվել է (տեսանյութ) Աշխարհը պատրաստվում է «կլիմատիկ ապարտեիդին» Բրիտանական թագավորական ընտանիքն անցած տարի 437,6 մլն դոլար է վաստակել Կատուն ողջ է մնացել լվացքի մեքենայում մեկ ժամ լվացքից հետո Ուկրաինային երդում տված իմքայլական պատգամավորը Արցախում «շարժերը» շարունակվում են. Բակո Սահակյանը ուշագրավ «պարտիա» է սկսում Գույքահարկը զգալիորեն կբարձրանա. ում վրա է տարածվելու Նոր մանրամասներ վեթինգից. Հայտնի են ժամկետներն ու մեխանիզմները Ով է իշխանության՝ ԲԴԽ նախագահի թեկնածուն Փոփոխություն վարորդական իրավունք ստանալու համար Ամենամեծ անբարոյականությունը Ռոբերտ Քոչարյանը խոսեց ամենակարեւորի մասին եւ կալանավորվեց Ի՞նչ են պատրաստվում կառուցել «կուկուռուզնիկի» փոխարեն. քննարկումները՝ Մեսչյանի գրասենյակում Ինչու Հովհաննես Իգիթյանը չմասնակցեց ՌԴ-ի հարցով քվեարկությանը Նախկին շեֆին տեսնելու հնարավորություն՝ քեֆերի ժամանակ. Սերժ Սարգսյանն առանձնակի ջերմություն ցույց չի տալիս Տիգրան Ավինյանը կառավարություն է կանչել ՔԿ ծառայության պետին. պաշտոնանկություն կլինի՞ Վրաստանը մտադիր է «Զվարթնոցից» մինչեւ Թբիլիսի անվճար ավտոբուսային երթուղի գործարկել ՍԴ լիազորություններին տիրանալը իշխանազավթում է Հերթական ապօրինի քայլը, որը մեզ համար անսպասելի չէր Նախագահ Քոչարյանը միանշանակ ազատվելու է, բայց ձեր արածները չեն մոռացվելու Սոֆիա ռոբոտի հայկական` Սմբո տարբերակը Վրաստանի նախկին նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին միացավ ցուցարարներին (ուղիղ միացում) Թալանել են նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի տունը ԱՄՆ-ը կշարունակի Իրանի վրա առավելագույն ճնշման իր արշավը Բրիտանիան չի համաձայնվի ներքաշվել ԱՄՆ-ի եւ Իրանի պատերազմին. Ջերեմի Հանթ Ֆրանսիան կրկնել է լիցքաթափման եւ ԱՄՆ-ի ու Իրանի միջեւ երկխոսության կոչը «Կրեմլը խնդիր չի դնում լիովին արգելել ռուսաստանցիների թռիչքները Վրաստան». Պեսկով Ուկրաինան ԵԽԽՎ-ում իր աշխատանքը դադարեցնելուց հետո հետ է կանչել Եվրոպայի խորհրդում իր դեսպանին Ռեֆորմիստների խորհրդի անդամին դանահարել են ավտոկայանատեղիում․ նոր մանրամասներ Ռուբեն Ռուբինյանը պիտի վայր դնի մանդատը «Բոլոր տարբերակները կմնան սեղանին», եթե Իրանը գերազանցի ուրանի հարստացման սահմանաշեմը. Բոլթոն Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանին դարձրեց քաղաքական գործոն. Արթուր Ղազինյան Այ, հոգեկան հիվանդ, դո՛ւրս արի Պետության շարժիչը չի աշխատում. Վահե Հովհաննիսյան (տեսանյութ) Պատգամավորը 30 հազար դոլար արժեցող վերարկո՞ւ է կրում
Հարցում

Ջիվան Աբրահամյանն ազատ է արձակվել

Ջիվան Աբրահամյանն ազատ է արձակվել: Նա այդ մասին տեղեկացրել է ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով՝ ոստիկանության շենքի մոտից:

«Ոստիկանության Կենտրոնի բաժին ես բերման եմ ենթարկվել ընդամենը մի բանի համար. քանի որ կար բողոք, պետք է Քննչական մարմիններն իրականացնեին իրենց քայլերը:

Ես օրենքով ոչ մի դատապարտելի և սխալ արարք չեմ արել: Իմ խոսքերը պարզ դրած են Ֆեյսբուքում: Եթե մեկնաբանելու և հայերեն լեզվին տիրապետելու ունակություն չունեք, ուրեմն ցավում եմ իմ երկրի համար»,- ասել է նա:

Նա իր այս խոսքը մասնավորապես ուղղել է այն պատգամավորներին, որոնք քննադատել էին իրեն: «Ցավում եմ, որ նախկին պաշտոնյաները դիմում են գրում՝ առանց հայերենին տիրապետելու: Դա պրոբլեմ է,- ասել է նա՝ կրկնելով, որ ինքն օրենքով դատապարտելի արարք չի արել, որ օրենքից վախենա,- ես պայքարում եմ օրինական Հայաստանի համար և դա անելու եմ: Իսկ եթե ինչ-որ մեկը սպառնա մեր սահմանադրությանը և օրենդրությանը, ապա ես էլ համապատասխան միջոցներով կպաշպանեմ դրանք»:

Նա նշել է, որ պատասխանատվության կկանչի այն պատգամավորներին, որոնք իրենց «պաշտոնական դիրքը չարաշահել» են և Հայաստանի Հանրապետոթյան քաղաքացիներին զրպարտել են՝ անվանելով նրանց խուլիգաններ, դանակահարողներ:

Ջիվան Աբրահամյանը նշել է, որ իրենց զրպարտողներին ինքն անդրադառնալու է մամուլի ասուլիսի ժամանակ: «Ժամանակն է՝ սաղիդ դիմակները տրաքացնելու: Դուք պատգամավորի անձեռնմխելիություն ունեք, ես էլ ՀՀ քաղաքացու անձեռնմխելիություն ունեմ»,- ասել է նա՝ նշելով, որ իր հրավիրած մամուլի ասուլիսը կլինի երկու օր հետո:

Ապա նա վստահեցրել է, որ ինքը որևէ կառույցի հետ չի համագործակցում, չի համագործակցում նաև «Իմ քայլը» դաշինքի և Նիկոլ Փաշինյանի հետ: «Ես ինչ անում եմ, անում եմ իմ սեփական մղումներով»,- ասել է նա:

Նշենք, որ Ջիվան Աբրահամյանը բերման էր ենթարկվել երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած հավաքի ժամանակ հնչեցրած սպառնալիքների կասկածանքով: Սպառնալիքներն ուղղված էին արցախի նախագահ Բակո Սահակյանին:

Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատել էր Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

«Ոստիկանության Կենտրոնականի բաժին է բերման ենթարկվել քաղաքացի Ջ. Ա.-ն, դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր»,- ասաց նա:

Նշենք, ոստիկանությունն ավելի վաղ հանդես էր եկել հայտարարությամբ, որում նշված էր. «Երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած հավաքի ժամանակ մասնակիցների կողմից հնչեցվել են սպառնալիքներ պարունակող արտահայտություններ։ Կատարված արարքում հանցագործության հատկանիշներ պարզելու ուղղությամբ ոստիկանությունն իրականացնում է ստուգում քրեադատավարական գործողություններով»:

Հիշեցնենք, որ երեկվա հանրահավաքն ի պաշտպանություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի էր:

website by Sargssyan