Հայաստանի եւ Չինաստանի ԱԳ նախարարները ստորագրեցին մուտքի արտոնագրի պահանջը վերացնելու մասին համաձայնագիրը
ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և ՉԺՀ Պետական խորհրդի անդամ, ԱԳ նախարար Վան Իի հանդիպման արդյունքներով այսօր՝ մայիսի 26-ին, Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև ստորագրվեցին մի շարք փաստաթղթեր։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Այդ փաստաթղթերն են՝
«ՀՀ Կառավարության և ՉԺՀ Կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը
«ՀՀ և ՉԺՀ միջև հանձնման մասին» պայմանագիրը
«ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՉԺՀ մաքսային գլխավոր վարչության միջև ՀՀ-ից ՉԺՀ արտահանվող մեղրի պարենային անվտանգության, անասնաբուժական ոլորտում և բույսերի պահպանության մասին» արձանագրությունը: