Մոսկվայի հայկական եկեղեցու բակում քոչարի են պարել
Մոսկվան միացել է համաշխարհային պարային «Արի պարի քոչարի» ֆլեշմոբին, գրում է Rusarminfo-ն:
Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու տաճարական համալիրի բակում մի քանի տասնյակ երիտասարդներ «Վարդավառ» և «Հայասա» անսամբլների պարողների և«Հայորդաց տան» ներկայացուցիչների հետ պարել են քոչարի:
«Արի պարի քոչարի» ֆլեշմոբը նվիրված է Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին:
Առաջին անգամ համահայկական պարի ակցիան տեղի է ունեցել մայիսի 18-ին:
Նշվում է, որ հայկական սփյուռքը պարի միջոցով միավորելու միտքը պատկանում է ֆրանսիական Գրենոբլ քաղաքի համայնքնին