Ռոնալդուի նոր ավտոմեքենան
Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ձեռք է բերել նոր ավտոմեքենա։ Նա մոտ 1 միլիոն եվրո է վճարել McLaren Senna մեքենայի համար։ Այդ մասին տեսանյութը Ռոնալդուն հրապարակել է Ինստագրամում։
659 ձիաուժ հզորությամբ շարժիչով մեքենան զարգացնում է ժամում 340 կմ արագություն։