Էս էն պահն է,որ ուզում ես ասել` ՁԵՌ* ԵՔ ԱՌՆՈՒՄ
Էս էն պահն է,որ ուզում ես ասել` ՁԵՌ* ԵՔ ԱՌՆՈՒՄ։
Մի քանի հարց է անմիջապես առաջանում.
1. Արդյոք տիկին Ղարիբյանն ունի այդ իրավունքը նշանակվելու սույն պաշտոնին` լինելով Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող անձի,
2. Արդյոք տիկին Ղարիբյանն ի պաշտոնե իրավասու է որոշումներ կայացնել և ստորագրել դրանց տակ, քանի որ որքանով ես տեղյակ եմ` այն որոշումները, որոնք ուղարկվել են, օրինակ, կոնկրետ Ալ.Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ակադեմիական թատրոն, եղել են ստորագրված INVALID SIGNATURE գրությամբ,
3. Արդյոք կառավարությամ կառուցվածքային փոփոխություններից հետո սույն պաշտոնը դեռևս կոչվում է «Մշակույթի նախարարի պաշտոնակատար» կամ «պարտականություններ իրականացնող»,
4. Արդյոք ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով մենք ունենք նման պաշտոն, երբ մի գերատեսչությունը միաձուլվելով մեկ այլ գերատեսչությանը, շարունակում է կոչվել Նախարարություն,
5. Եվ վերջում, հարգելինե'րս, դուք լուրջ մտածում եք, որ այս կինը, ով օպերայից կամ բալետից կամ թատրոնից առհասարակ գլուխ չի հանում, կարող է կառավարման խորհրդի նախագահ կոչվել կամ լինե՞լ, ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՇՎԻՆ, Էէէհ, ՍՐԻՆԳԸ ՎԿԱ։
Աննա Կոստանյանի ֆեյսբուքյան էջից