Ձևական մրցույթ՝ հանուն մարզպետի ընկերոջ
politik.am-ը գրում է. Այս տարվա հունվարի 14-ին, սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվեց Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Աբովյանը: Հունվարի 15-ին արդեն Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի առաջարկով հիվանդանոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Վահագն Մկրտչյանը:
Մայիսի 21-ին անցկացվել է կենտրոնի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթը: Մրցույթին մասնակցելու համար դիմել էին 3 թեկնածուներ՝ Անուշավան Նիկողոսյանը, Աշոտ Ամիրյանը և Վահագն Մկրտչյանը: Թեև մրցույթին մասնակցելու համար համապատասխան փաստաթղթեր էին ներկայացրել բոլորը, սակայն Լոռու մարզպետարանում անցկացված մրցույթին Անուշավան Նիկողոսյանն ու Աշոտ Ամիրյանը չեն ներկայացել:
Politik.am-ի տեղեկությունների համաձայն՝ Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթի երեք մասնակիցներն էլ Լոռու գործող մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ընկերներն են։ Անուշավան Նիկողոսյանի և Աշոտ Ամիրյանի՝ մրցույթին ներկայացված մասնակցության հայտերը, ըստ էության, եղել են ձևական:
Աշոտ Ամիրյանը, Politik.am-ի հետ զրույցում ասաց, որ մրցույթին չի մասնակցել ընտանեկան խնդիր պատճառով, իսկ մարզպետի հետ ընկերական հարաբերությունները սովորկանան բնույթ են կրում. «Ինքս աշխատող ստոմատոլոգ եմ, բնականաբար շատ ծանոթներ և ընկերներ ունեմ: Մարզպետն էլ իմ կոլեգան է, բայց հայտարարված մրցույթը ձևական չի եղել»,- ասաց Աշոտ Ամիրյանը: