Բակո Սահակյանն ու Հրայր Թովմասյանը հանդիպել են
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին և նրա գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը:
Հանդիպմանը քննարկվել են դատական ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող հարցեր: