Թերեզա Մեյը հայտարարել է հրաժարականի մասին
Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ հունիսի 7-ին կհեռանա Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Համապատասխան հայտարարությունը նրան ստիպել են անել կուսակիցները, ներառյալ Կառավարության անդամները, որոնք դժգոհ են Մեյի կողմից ԵՄ հետ Brexit-ի մասին ներկայացված նոր համաձայնագրից:
Սա նշանակում է, որ Մեյը պետք է հեռանա նաեւ վարչապետի պաշտոնից: Սակայն հունիսի 7-ին պաշտոնից հեռացումը նրան թույլ է տալիս որպես լիիրավ վարչապետ ընդունել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ով հունիսին սկզբին պետակամ այցով ժամանելու է Բրիտանիա:
Նոր առաջնորդի ընտրության գործընթացը պաշտոնապես կսկսվի հունիսի 7-ին, թեեւ այս պահին հիմնական թեկնածուն՝ ԱԳ նախկին նախարար Բորիս Ջոնսոնը, արդեն հայտարարել է իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին:
Նման հնարավորություն է դիտարկում նաեւ Համայնքների պալատի նախկին առաջնորդ Անդրեա Լիդսը: Հնարավոր թեկնածուների թվում նշվում են ԱԳ նախարար Ջերեմի Հանթը եւ ՆԳ նախարար Սաջիդ Ջավիդը:
Մինչեւ որ չընտրվի նոր ղեկավար, իսկ այդ գործընթացը սովորաբար 6 շաբաթ է տեւեում, Մեյն, ամենայն հավանականությամբ, այդ ընթացքում կմնա վարչապետի պաշտոնակատար: