Միացյալ Նահանգները կվերազինի Ուկրաինայի բանակը
Այս թեմայով
- Ինչ է կատարվում Կիեւում եւ նրա մատույցներում
- Ուկրաինայում եւ նրա շուրջ իրադարձությունների զարգացումը վերջին ժամերին
- Պուտին. Ուկրաինայի վրա ոչ թռիչքային գոտի ստեղծելու փորձերը Ռուսաստանը որպես հակամարտությանը մասնակցություն կդիտարկի
- Ուկրաինայի անվտանգության ծառայություն կողմից ձերբակալության ժամանակ սպանվել է ուկրաինական կողմի բանակցողներից մեկը՝ Դենիս Կիրեևը
Միացյալ Նահանգները հաջորդ տարվա համար 300 միլիոն դոլար է հատկացրել Ուկրաինային որպես ռազմական օգնություն՝ վերջինիս բանակը վերազինելու համար։ Այս մասին հայտնում է ռուսական Gazeta.ru-ն՝ վկայակոչելով հաջորդ տարվա ԱՄՆ բյուջեի նախագծի մասին հրապարակված փաստաթուղթը։
Փաստաթղթում հստակ ամրագրված է, որ այդ գումարի 1/3-ը՝ 100 միլիոն դոլար ծախսվելու է բացառապես թռչող սարքեր գնելու համար։ Միաժամանակ նաեւ նշվում է, որ ուկրաինական բանակը պետք է հզորացնել մերձափնյա անվտանգությանն առնչվող սպառազինություններ եւ հականավային հրթիռներ գնելու միջոցով։
Նշենք, որ այս հատկացումները իրական տեսք կստանան միայն այն բանից հետո, երբ ընդունվեն ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում եւ հաստատվեն ԱՄՆ նախագահի կողմից։