Հանրապետությունում նշում են «Վերջին զանգ»-ը
Այսօր՝ մայիսի 24-ին, ամբողջ հանրապետությունում նշվում է Վերջին զանգը:
Այս տարի վերջին զանգը հնչելու է Հայաստանի 1409 պետական եւ ոչ պետական հանրակրթական դպրոցներում: Դպրոցների ավարտական 9-րդ դասարաններն այս տարի ունեն 32.198 շրջանավարտ, իսկ ավագ եւ միջնակարգ դպրոցների 12-րդ դասարանները՝ 18.996 շրջանավարտ:
Վերջին զանգից հետո 9-րդ եւ 12-րդ դասարանի շրջանավարտները հանձնելու են պետական ավարտական քննություններ: