1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 15 սեպտեմբերի 2019թ., 00:00
Ինչու էիք առաջ բողոքում, երբ փակ քննարկումներ էին արվում, իսկ հիմա դուք եք նույնը անում Արթուր Ալեքսանյանը կպայքարի ոսկե մեդալի համար (տեսանյութ) Այս տեսանյութը հերթական ապացույցն է, թե ինչպիսի ստոր կեղծիքների է դիմել իշխանությունն այս ողջ ընթացքում Ոստիկանները կրկին արցունքաբեր գազ են կիրառել Արդեն առանց Ուկրաինայի Թուրքիայի C 400-ների մատակարարման երկրորդ փուլն ավարտված է Բեքհեմը ցանկանում է խաղալ տոտենհեմում Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը հաճախ խախտում են թագավորական ընտանիքի ոսկե կանոնները Արիանա Գրանդեն, Մայլի Սայրուսը և Լանա Դել Ռեյը խնդրում են իրենց հրեշտակ չկոչել (տեսանյութ) Թրամփը հայտնել է Բեն Լադենի որդուն սպանելու մասին Եթե հանքը շահագործվի, պայթյունների ժամանակ օդ է դուրս գալու սարսափելի քանակով ուրանի փոշի. Հայկ Բարսեղյան Վրացական կրքեր ընտրություններից առաջ․ նախկին բանկիրը մեղադրում է Իվանիշվիլիին Քիմ Քարդաշյանն այլևս մտադիր չէ երեխաներ ունենալ Դե ինչ,հարգելիներս, թեւակոխեցինք մանիպուլյացիոն նոր փուլ Արթուր Ալեքսանյանի երկրորդ հաղթանակը՝ 10։0 (տեսանյութ) Ապացույց հավաքելու իրավասությունը փոխանցելով «հպարտ» քաղաքացուն, պետք է այդ «հպարտի» համար սահմանեն նաեւ ապացույց կեղծելու համար քրեական պատասխանատվություն Հրանտ Դինքն այսօր կդառնար 65 տարեկան Բրիտանացիների մեծ մասը կարծում է, որ Շոտլանդիան և Հյուսիսային Իռլանդիան Brexit-ից հետո պետք է անկախանան. հարցում Հորդանանում զբոսաշրջիկներին առաջարկում են բնակվել «ինչպես Մարսում» (տեսանյութ) Սեպտեմբերի 15-ը՝ Ժողովրդավարության միջազգային օր Մխիթարյանի նորամուտը հրաշքներ է խոստանում Գերմանացի գիտնականներն առնետներին պահմտոցի խաղալ են սովորեցրել Շոկոլադե Snickers կոնֆետները 30 տարի անց կվերադարձնեն իրենց հին անվանումը Արթուր Ալեքսանյանը 5:0 հաշվով հաղթանակ է տարել Հայտնի է Բլենհեյմի պալատից գողացված ոսկե զուգարանակոնքի արժեքը Կարեն Խաչանովը հայր է դարձել (լուսանկար) Մեծ Բրիտանիայում «չափազանց գեր» աշակերտուհուն հեռացրել են դասից Պոմպեոն մեղադրել է Իրանին Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա իրականացված հարձակումների մեջ Սնոուդենը հայտնել է Ֆրանսիայում ապաստան ստանալու ցանկության մասին Ամերիկյան ԶԼՄ-ներն անդրադարձել են «աշխարհը գրաված» ռուսական զենքին Ամերիկուհին սոցցանցում պարծեցել է մարդկային ոսկորից պատրաստված գանգի տեսքով մատանիով Անօդաչուների հարձակումից հետո նավթի արդյունահանումը Սաուդյան Արաբիայում կրկնակի կրճատվել է Գերմանիայում կայացել է օդային անօդաչու տաքսիի փորձնական թռիչքը Այսօր հայ առաքելական եկեղեցին տոնում է Խաչվերացը Փոխվում է ուժի հարաբերակցությունը ու ուժի վեկտորը Արմեն Գևորգյան. մեկ անգամ ևս՝ վիճահարույց օրինագծի շուրջ Բեյրութում մահացել է Արամ Ա Կաթողիկոսի մայրը Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» հայտացուցակում է Հռոմի Պապը ցմահ ազատազրկման դեմ է հանդես եկել Լուծեք խնդիրը եւ կանխեք զանգվածային բողոքի դրսևորումները. հրապարակվեցին նախաձեռնության պահանջները Շիրակի մարզում կրկին երկրաշարժ է գրանցվել Բակո Սահակյանը Քարվաճառում մասնակցել է Արցախյան մեղրի փառատոնին Քաղաքացին հաղթեց․ Քաղաքապետարանն ապօրինի է շենքը քանդել ՍԴ որոշումից խոսողները կարծես ծանոթ չեն Սահմանադրության 75 հոդվածին․ գնահատական Ադրբեջանի միացյալ ընդդիմությունը նոր հանրահավաք է նախաձեռնել Ֆիթնեսն օգնում է պահպանել ուղեղի կառույցները եւ լավացնել հիշողությունը Երեւանում մեկնարկել է երթն ի պաշտպանություն Ամուլսարի (Ուղիղ) «Վրեժխնդրության օրենքով ապրող ազգն ապագա չունի» Շուտով հայտնի կդառնա Արցախի նախագահի Ազգային վերածնունդ կուսակցության թեկնածուն «Ռեալն» ու «Լիվերպուլն հաղթեցին» «Նպատակադրված կերպով վնաս են հասցնում Հայ Առաքելական Եկեղեցուն». Վահրամ քահանա Մելիքյան Ի պաշտպանություն Ամուլսարի Ջերմուկից մեկնարկած ավտոերթը հասել է Երևան Ինչո՞ւ հայաստանյան արջերը չեն սիրում լեհերին Ինչպես են Իջեւանում ամրացնում քաղաքական նոր մշակույթը Հովհաննես Ազոյանը վերադառնում է «Ռուսաստանն անկեղծ մոտեցում ցուցաբերեց Թուրքիայի նկատմամբ C-400-ների հարցում». Էրդողան Հայտնի է դարձել Մեծ Բրիտանիայի թագուհու սիրելի ուտեստը, որն ընդամենը 3 դոլար արժե Մենք այսօր գործ ունենք մի ընկերության հետ, որը երբեք հանքարդյունաբերություն չի իրականացրել. աշխարհագրագետը՝ Ամուլսարի շահագործման մասին Էդվարդ Սնոուդենն ամուսնացել է Ռուսաստանում Լապշինը հասկացել է՝ ինչու է Երևանը խեղդվում աղբի մեջ Օրենսդրական վտանգները և խայտառակ օրինագծերը ՀՀ-ԱՄՆ կապերում բարձր մակարդակի հանդիպումների դեֆիցիտ է․ կարծիք Մխիթարյանը «Ռոմայի» հետ պատրաստվում է «Սասուոլոյի» հետ խաղին «Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիր Ալեքսանդր Զաքարյանը 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել Դուխով եղեք, թասիբով եղեք, կհանդիպենք Երեւանում. Ի պաշտպանություն Ամուլսարի Ջերմուկից ավտոերթ է մեկնարկել դեպի Երեւան Հրապարակվել են ՍԴ երկու դատավորների հատուկ կարծիքները բարձր դատարանի որոշման առնչությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ կունենա Դուբայի օպերային թատրոնում ՍԴ դատավորների վրա ուժայինների կողմից հրաժարական պարտադրելու ճնշումները վերսկսվել են Սաուդյան Արաբիայում այրվում է աշխարհի ամենամեծ նավթավերամշակման գործարաններից մեկը (տեսանյութ) Վարչապետն ու կինն ապրում են Ֆեյսբուքում Զելենսկին բեմ է բարձրացել և խաղացել ինքն իրեն (տեսանյութ) Ի՞նչ է կատարվելու, երբ ընդունվի «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի նոր նախագիծը Շքեղ․ Սիրուշոն գրավիչ կերպարում Զելենսկին ասել է, որ Պուտինի հետ հանդիպման ժամանակ «շատ բան ունի ասելու» ԱԱ-2019. Սլավիկ Գալստյանի կամային հաղթանակը ադրբեջանցու նկատմամբ՝ 16:7 Ով է «գործ տվող», ով՝ ոչ․ ԱԺ-ում կրքերը թեժ էին Որոշ մարզպետներ կորցնում են իրականության զգացումը. նրանք մեքենայի սպասարկ­ման, կահույքի, համակարգչային պարագաների համար զգալի ծախսեր են արել Փաշինյանի ամերիկյան օրակարգը դեռ հստակեցված չէ Նման կերպ հայ ազգը մի անգամ էլ է 1920 թ․ «պաշտպանել իր սուվերենությունը» 2100 թվականին Ալպերի ամենախոշոր սառցադաշտից կմնան մի քանի ոչ մեծ կտորներ
Հարցում

Ատեստավորման արդյունքները կանդրադառնան ուսուցչի աշխատավարձի վրա

 

Առաջիկա տարիներին հանրապետությունում կլինի ուսուցիչների վերապատրաստման ու ատեստավորման գործընթացի նոր մակարդակ: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը նշել է, որ ներկայում ուսուցիչների վերապատրաստման գործընթացը կանգ է առել, որովհետև հանդես են գալիս բարեփոխումների նոր փաթեթով:

«Հանրակրթության մասին օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծ է մշակվել և արդեն գերատեսչություններից համաձայնությունը ստացվել է: Այն ուղարկվել է կառավարություն: Փոփոխություններով նախատեսված են առարկայական չափորոշիչներ, նոր ծրագրեր»,-ասել է Աշոտ Արշականը:

Վերապատրաստումները կիրականացվեն նոր մոտեցումներով, նոր չափանիշներով և նոր բովանդակությամբ: Եվ քանի որ վերապատրաստումների բովանդակությունն ու մոտեցումը փոխվելու է, հետևաբար նախարարությունը նպատակահարմար չի գտնում ներկայում հին ծրագրով վերապատրաստում իրականացնել:

«Նախատեսում ենք կոնկրետ առարկաների գծով բովանդակային փոփոխություն: Բովանդակությունից բացի, փոփոխությունների է ենթարկվելու նաև վերապատրաստումների գործիքակազմը: Նախկինում ուսուցչի փոխարեն նախարարությունն էր որոշում, թե ինչի կարիք նա ունի, թեման հաստատվում էր և վերապատրաստումներն անցկացվում էին: Առաջարկվող փոփոխություններով թեմաները կրկին նախարարությունը կհաստատի, սակայն ուսուցիչը հնարավորություն կունենա իր առաջարկությամբ հադես գալու՝ ասելով, թե կոնկրետ ինքն ինչ վերապատրաստում է ցանկանում անցնել: Այսինքն՝ ուսուցչին են ընդառաջ գնում»,- ասել է Աշոտ Արշակյանը:

Վերապատրաստումներին հաջորդող ատեստավորման փուլում ևս փոփոխություններ են սպասվում: Աշոտ Արշակյանի խոսքով քննարկվում է, որ վերապատրաստման ու ատեստավորման վերջնարդյունքները ինչ-որ ձևով արտահայտվեն ուսուցչի վարձատրության վրա:

«Մենք ունենք ծրագիր, որն արդեն ամբողջական տեսքի է գալիս և առաջիկայում փորձնական կսկսենք գործարկել: Հիմքում ընկած է կամավոր ատեստացիայի սկզբունքը: Գաղափարը հետևյալն է, մենք հայտարարում ենք «իքս» առարկայից ատեստավորում, ուսուցիչը ցանկության դեպքում կարող է մասնակցել և համապատասխան չափանիշներին բավարարելու դեպքում, նրա աշխատավարձը կարող է մինչև 50 տոկոս բարձրանալ: Սկզբում կամավոր կլինի, հետագայում արդեն տարիների ընթացքում կդառնա պարտադիր»,-ասել է Աշոտ Արշակյանը:

Հարցին թե կարո՞ղ է ատեստավորման այս մոտեցումը խթան լինել, որ ուսուցիչներն իրենց հմտությունները շարունակական զարգացնեն, նախարարության ներկայացուցիչը նշել է, որ միանշանակ այո:

Աշոտ Արշակյանը նշել է, որ իրենք խնդիր են դրել լուրջ աշխատանք տանելու նաև ուսուցիչների պատրաստման գործընթացում: Չափանիշների հետ կապված առաջարկություններ կներկայացվեն մանկավարժական բուհերին:

Նախարարությունը նախատեսում է, որ փոփոխությունները մինչև 2020 թվականն արդեն ամբողջությամբ ավարտուն տեսքի բերած կլինեն: Ուսուցիչները կվերապատրաստվեն նոր գործիքակազմով, նոր ծրագրերով:

website by Sargssyan