Երգչուհի Ռիտա Օրայի համար Լոնդոնից Կաննի կինոփառատոն ուղարկված թանկարժեք զարդերը մնացել են ինքնաթիռում
Կինը, որը Կաննի կինոփառատոն էր տեղափոխում 3,5 միլիոն եվրո արժողությամբ ոսկերչական իրեր, դրանք մոռացել է ինքնաթիռում: Այդ մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել է Agence France-Presse-ը`հղում անելով Նիցցայի ոստիկանությանը:
Աղբյուրը նշել է, որ ոսկերչական իրերը, որոնք արտադրողի կողմից տրամադրվել էին գովազդային նպատակներով, նախատեսված էր բրիտանացի երգչուհի Ռիտա Օրայի համար, որը կինոփառատոնի հատուկ հյուրն էր: Կինը ճամպրուկը մոռացել էր Լոնդոնից Նիցցայի օդանավակայանում ժամանած ինքնաթիռում: Բացի ոսկերչական իրերից, նա ինքնաթիռում էր թողել նաև թանկարժեք մորթյա բաճկոնը:ka
Կինը հիշել էր դրանց մասին, երբ արդեն դուրս էր եկել օդանավակայանից: Նա փորձել էր վերադառնալ ինքնաթիռ, սակայն ֆրանսիացի սահմանապահները թույլ չէին տվել:
Ավիաընկերության աշխատակիցներն իրերը հետ են ուղարկել Լոնդոն, որտեղ դրանք փոխանցվել են արտադրողին: Ոսկերչական իրերը Կանն են ուղարկվել երկրորդ անգամ: