ԱԺ-ի ներսում լսումներ են, բակում՝ բողոքի ակցիա
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ Ազգային ժողովում այսօր ընթանում են խորհրդարանական լսումներ` «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով:
Այդ նույն ընթացքում ԱԺ բակում բողոքի ակցիա է ընթանում: Կազմակերպիչը հասարակական գործիչ Նարեկ Մալյանն է, նրա հետ են նաև համակիրներն ու խնդրով հետաքրքրրավծ անձինք:
Նարեկ Մալյանը պնդում է՝ չպետք է թույլ տան, որ Անցումային արդարադատության մասին իր կարծիքն ու առաջարկները ներկայացնի մի անձ, որը սերտ կապեր ունի Բաց հասարակության հիմնադրամի և դրա հիմնադիր Ջորջ Սորոսի հետ: