Գիտնականները եռաչափ մոդելով վերստեղծել են 1300 տարի առաջ ապրած մարդու դեմքը
Մասնագետները վերստեղծել են մ.թ.ա 700 թ․-ին ապրած մարդու պատկերը, հայտնում է nat-geo.ru-ն:
Հնագետ, դեմքերի 3D մոդելավորման մասնագետ Օսկար Նիլսոնը դեմքը վերստեղծելու համար օգտագործել է կմախքի եռաչափ մոդել: Նշվում է, որ կմախքի մնացորդները հայտնաբերվել են 2014 թ․-ին ժամանակակից Շվեյցարիայի տարածքում:
Տղամարդը եղել է մոտավորապես 19-22 տարեկան, ունեցել է 167 սմ հասակ և տառապել է մշտական օստեոմիելիտ հիվանդությամբ:
Նրան պայմանական անվանել են Ադելազիյ Էլբախուս:
Գիտնականը նշել է, որ տղամարդու ատամները հիանալի վիճակում են եղել, ինչը նման դեպքում անսովոր է:
Նշվում է, որ ամենայն հավանականությամբ, տղամարդը հասարակության մեջ բարձր կարգավիճակ է ունեցել, քանի որ իր գերեզմանը զարդարված է եղել գեղեցիկ, խոշոր քարերով, իսկ մարմինը թաղված է եղել ոտքերը դեպի հյուսիս: