Թուրքիայում տեղի է ունենում «Էրջիյես-2019» զորավարժությունը
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Մայիսի 22-ի լույս 23-ի գիշերը Թուրքիայի Կայսերի (Կեսարիա) նահանգում սկսվել է «Էրջիյես-2019» դեսանտային զորավարժությունը: Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
Զորավարժությունն անցկացվում է նույն նահանգում տեղակայված Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի կոմանդոսների 1-ին բրիգադի համակարգմամբ: Հաղորդվում է, որ զորավարժությանը մասնակցում են ստորաբաժանումներ Ադրբեջանից, Վրաստանից, Պակիստանից, ԱՄՆ-ից, Իտալիայից, Ռումինիայից ու Կատարից: Ընդհանուր առմամբ զորավարժությանը մասնակցում են 895 զինվորականներ, որոնցից 99-ը՝ այլ երկրներից: Զորավարժության ժամանակ օգտագործվել է 67 զինվորական մեքենա, տարբեր տրամաչափերի ու տեսակների 354 զենք, 7 փոխադրող ինքնաթիռ, 2 հարձակողական ուղղաթիռ, 6 բազմանպատակ ուղղաթիռ և 2 բեռնափոխադրող ուղղաթիռ: