Այսօր՝ 29 սեպտեմբերի 2020թ., 00:00
Ֆրանսիան մտադիր է ակտիվացնել ԵԱՀԿ ՄԽ-ն «Արարատ-Արմենիան» «Ցրվենա Զվեզդային» կընդունի Երևանում ՌԴ Պետդուման Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կապակցությամբ հայտարարություն է ընդունել Փայլանը Թուրքիային ու Ադրբեջանին մեղադրել է տեղեկությունների իսկությունը խեղաթյուրելու մեջ Խայտառակ դատավարությունը բարեբախտաբար չկայացավ Հենրիխ Մխիթարյանը կոչով դիմել է միջազգային հանրությանը Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Արցախ Թուրքիան հետաքրքրված է, որպեսզի Ադրբեջանը պատերազմի, բայց նա չի պատրաստվում պատերազմել Հայաստանի տարածքում Ռուսաստանի հետ․ Եվսեև Վարդենիսում սպանվել է մեկ քաղաքացիական անձ․ ՀՀ ԱԳՆ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է քաղաքացիական չորս զոհերի անուններ «Ես դիմել եմ մեր բոլոր հավատացյալներին, որ 24 ժամ աղոթեն խաղաղության համար». Արցախի թեմի առաջնորդ Այս պահին պաշտպանության բանակի ստորաբաժանումները վստահորեն հետ են մղում թշնամու հարձակման բոլոր փորձերը «Հենց նոր մերոնք ուղղաթիռ են խոցել. հավանական է ուղղաթիռներ». Արծրուն Հովհաննիսյան Սեյրան Օհանյանը հրատապ մեկնել է Արցախ Ադրբեջանը գնդակոծել է Վարդենիսը Յուրա Մովսիսյանը՝ հայերի ու ադրբեջանցիների տարբերության մասին «Աղոթում եմ Հայաստանի համար». Քանյե Ուեսթը Twitter-ում հրապարակում է արել Ողբերգական դատավարություն թեժ մարտերի ժամանակ Րոպեներ առաջ նորից ԱԹՍ խոցեցինք. Արծրուն հովհաննիսյան Հայաստանի չորս ղեկավարների հանդիպումը՝ կարևոր. երբ նրանք կկանգնեն մեկ հարթակին Լևոն Պաչաջյան. Ներողություն եմ խնդրում, որ այս պահին ֆիզիկապես բացակայում եմ Հայաստանից «Այն, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում, կոտրում է սիրտս». Քլոե Քարդաշյան ՍԴ նախագահի և փոխնախագահի հարցը՝ հաջորդ ժամկետում. Հիմա այլ հարցեր կան Ադրբեջանական հենակետերի և զրահատեխնիկայի ոչնչացման հերթական տեսանյութը Բրիտանիայի եւ Կանադայի ԱԳ նախարարները Լեռնային Ղարաբաղում կրակի անհապաղ դադարեցման կոչ են արել ՄԻԵԴ-ը պետք է Ադրբեջանի կառավարությանը հարցեր ուղարկի «Բանակում հին ու նոր չկա». ՊՆ-ն կարեւորել է նախկին ու ներկա բոլոր բարձրաստիճան զինվորականների աջակցությունը «Դա ֆեյք է, բայց «ըստ օդում կախված լուրերի՝ իմքայլական պատգամավոր Արփի Դավոյանն է». Զոհրաբյան Հակառակորդը պատրաստվում է հերթական հարձակմանը Արդյունաբերական արտադրանքի ծավալներն ավելացել են Տարբեր ինտենսիվությամբ մարտերը շարունակվում են. վաղ առավոտյան խոցվել է հակառակորդի գրոհող զրահատեխնիկայի խումբ Արցախի Մարտունու շրջանում հայկական ուժերն ադրբեջանական ռազմական ինքնաթիռ են խոցել. ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Նիկոլ Փաշինյանն Անգելա Մերկելին կոչ է արել գործադրել ամեն ջանք Թուրքիայի ապակառուցողական կեցվածքը սանձելու համար «Ցրվենա Զվեզդայի» տնօրեն․ Չենք ցանկանում օգտագործել հայ ժողովրդի այս վիճակը մեր օգտին Արցախում հակառակորդի կրակից վիրավորված հղի կինն արու զավակ է ծնել, անունը՝ Մոնթե ԵՄ-ն, Գերմանիան Ալիեւից պահանջում են վերջ դնել բռնությանը եւ ռազմական գործողություններին (Տեսանյութ) ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Ալիևի հետ զրույցում կոչ է արել դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտահերթ նիստ կգումարի փակ ձևաչափով՝ Լեռնային Ղարաբաղի իրադրությունը քննարկելու համար ՄԻԵԴ-ն ընդունել է Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ դիմումը Ադրբեջանի կողմից արձակված հրթիռները ընկել են Իրանի տարածք Պետդուման կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում «Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն քաղաքական-դիվանագիտական մեթոդներով». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար ԵԽԽՎ-ն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ Բոլոր ուղղություններով այս պահին ընթանում են ինտենսիվ մարտեր, Ադրբեջանն ունի 36 ԱԹՍ–ի, 47 զրահատեխնիկայի և 400-ից ավելի մարդկային կորուստ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է մարտավարական որոշում կայացնեն միմյանց հետ գոյակցելու հարցում և հետևեն այն ծրագրին, որը տանում է խաղաղության. Թոմաս դե Վաալ Արցախի ՊԲ-ը հաջող դիմակայում է բոլոր հարձակումներին ու գրոհներին ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ասուլիսը․ (տեսանյութ) Արցախի անկախության ճանաչման հարցում հույզերը լավ դաշնակից չեն Հարավային ուղղությամբ հակառակորդի զրահատանկային լայնածավալ գրոհը կասեցված է (Տեսանյութ) ՀՀ ԱԳՆ. Թուրքիան Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիայի անմիջական մասնակից է Արթուր Աբրահամ․ Հայ ազգը եղել է, կա ու կլինի, մենք անպարտելի ենք Ճապոնիան Ղարաբաղում հակամարտության կողմերին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Հարավային ուղղությամբ ադրբեջանցիները հետ են շպրտվել ԱԱԾ-ն հորդորում է զերծ մնալ սոցցանցերում Արցախից եկած բնակիչներին կացարան տրամադրելու առաջարկներից Կրեմլը չի կարծում, որ ԼՂ շուրջ իրավիճակի սրումը հրահրվել է ՌԴ-ի նկատմամբ ճնշում գործադրելու համար Զինծառայող Հարութ Սաղաթելի Գևորգյանը չի զոհվել, նա վիրավորում է ստացել Բանակի մարտական կառավարման կենտրոն են այցելել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Հունաստանը Թուրքիային կոչ է անում հետաքննել հունական նավատորմի նկատմամբ վանդալիզմը Արցախի ՊԲ-ն հայտնում է եւս 28 զոհված զինծառայողների մասին. հրապարակվել են անունները Առանց ծայրահեղ անհրաժեշտության չզանգահարել Արցախ և չծանրաբեռնել Ղարաբաղ Տելեկոմի ցանցը. հայտաարություն Արցախցի երեխաները ռուսաստանցի ռազմական լրագրող Պեգովին պատմել են Ադրբեջանի զինուժի կողմից հրակոծության մասին (տեսանյութ) Առաջնագծում թշնամին ոչ մի հաջողություն չունի Ադրբեջանը պարտադրված է լինելու հրաժարվել ռազմական ճանապարհով հիմնախնդրի կարգավորման իր մտադրությունից. ՀՀ ԱԳՆ Մոսկվան Արցախում բոլոր արտաքին եւ ներքին խաղացողներին զսպվածության կոչ է անում Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան իրենց տարաձայնությունները կարգավորել երկխոսության ճանապարհով. Չինաստանի ԱԳՆ «Արցախում Ռուսաստանը միշտ եւ բոլոր հնարավոր միջոցներով ձգտելու է խաղաղության». Նարիշկին Ապաստարանում Արմենչիկի ծնունդն ենք նշել (տեսանյութ) Իլիա Երկրորդ. Մենք աղոթում ենք, որպեսզի Աստված խաղաղություն ուղարկի Հայաստանին, Ադրբեջանին եւ ամբողջ Կովկասին Բաքուն և Երևանը ստուգում են Մոսկվայի չեզոքության կայունությունը. Независимая Газета-ի անդրադարձը Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ՝ կարևորելով բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորումը ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացնում է իրավիճակը շփման գծում․ՈՒՂԻՂ Իսպանիայում եւ Ֆրանսիայում բողոքում են կորոնավիրուսի պատճառով մտցված սահմանափակումների դեմ «Թուրքիան աշխարհի միակ երկիրն էր, որն աջակցել է պատերազմին». Կարո Փայլանը` ԼՂ-ում սկսված ռազմական գործողությունների մասին Հրետակոծության հետեւանքով վիրավորված հղի կինն ու երեխան փրկվել են Ադրբեջանը չի հանդարտվում. հարձակման փորձերը շարունակվում են Գիշերվա ընթացքում ՊԲ-ն իրականացրել է մի քանի փայլուն ռազմագործողություններ. Արայիկ Հարությունյան Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը ֆրանսիական France 24-ին Forbes-ն անդրադարձել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային և ԼՂ հարցի պատմությանը Կոչ եմ անում անհապաղ նվազեցնել լարվածությունը, վերականգնել հրադադարը և վերսկսել բանակցությունները Ադրբեջանը Սմերչ է օգտագործել Արցախի ուղղությամբ
Հարցում

Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը առաջ է բերում որոշ հարցեր

Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը առաջ է բերում որոշ հարցեր, որոնք նախևառաջ ուղղած են ՀՀ կառավարությանը և մեր ԱԳՆ-ին:

1. Համադրելով մամուլում եղած հրապարակումները, ակնհայտ է դառնում, որ ԵԼ-ի` Բաքվում կայանալիք եզրափակիչին մասնակցելու համար Հենրիխ Մխիթարյանն այս ողջ ընթացքում պետք է անգամ Հայաստանի հավաքականի մարզազգեստով լուսանկար չհրապարակեր, որ հանկարծ Բաքվում դա չհամարեին որպես պովոկացիա: Թե Բաքվի երևակայությունը որքան մեծ է և առաձգական, ինչ կոնկրետ սահմաններ ունի ու անհրաժեշտության դեպքում ինչը կմեկնաբանվեր որպես պրովոկացիա, միայն Աստծուն է հայտնի:

2. Բաքվի` «սեփական ժողովրդին խաղաղության նախապատրաստող» իշխանությունները, նրա դիվանագետները, սպորտի ոլորտի պատասխանատուները և երկրպագուները մամուլում և սոցիալական ցանցերում չեն հոգնում կրկնել, որ Ադրբեջանում ոչ մի պարագայում չի կարելի թույլ տալ, որ հրապարակայնորեն ի ցույց դրվի Հայաստանի դրոշը: Այսինքն, Արսենալի խաղացող Օզիլը կարող է, օրինակ, Բաքվի մարզադաշտում ծածանել Թուրքիայի դրոշը, իսկ Հենրիխը չի կարող խաղից հետո փաթաթվել հայկական եռագույնով, ինչպես մեկ անգամ արդեն արել է` երջանկության անմոռանալի զգացողություններ պարգևելով իր հայ երկրպագուներին:

3. Ակնհայտ է, որ համաշխարհային առաջատար մամուլը, CNN, BBC, Guardian, Times և այլն, հեղեղված է Հենոյի շուրջ ստեղծված սկանդալային իրավիճակով, Արսենալի և Չելսիի երկրպագուները հետ են վերադարձնում արդեն գնված տոմսերը, նրանք պահանջում ու հանրագրեր են ներկայացնում` Բաքվում նախատեսված եզրափակիչը չեղարկելու համար, խնդրի շուրջ իրենց վրդովմունքն են արտահայտում բրիտանացի նախարարներ, քաղաքական գործիչներ, իրավապաշտպան կազմակերպություններ և այլք:

4. Պաշտոնական Բաքուն, հասկանալով, որ գործ ունի իր երկրի միջազգային հեղինակությանը հասցվող մեծ հարվածի հետ, զորաշարժի է ենթարկել բոլոր, ներառյալ դիվանագիտական ողջ ռեսուրսները` փորձելով ներկայացնել այնպես, իբրև թե իրենք տվել են պաշտոնապես բոլոր հնարավոր երաշխիքները, սակայն, Հենոն անձամբ որոշել է «չմեկնել Բաքու», ինչը մեզ ծանոթ ադրբեջանական ձեռագիր է և լկտի սուտ:

5. Արձանագրենք, սակայն, ամենակարևոր հանգամանքը` սպորտը, ֆուտբոլը և ՈՒԵՖԱ-ն հանդես են գալիս ընդդեմ խտրականության, ատելության և ռասիզմի նշանաբանով, իսկ պաշտոնական Բաքուն որևէ կերպ պատասխանատվություն չի ստանձնել, որ Հենոյի` Բաքու մեկնելու պարագայում, խաղի ընթացքում և դրանից դուրս ադրբեջանցի երկրպագուների կողմից կդրսևորվի հարգանք ՈՒԵՖԱ-ի առանցքային այս նշանաբանի հանդեպ: Չեմ խոսում նրա մասին, որ «անվտանգության երաշխիքներ» կոչվածն էլ, ինչի մասին խոսում է պաշտոնական Բաքուն, թե իրականում իրենից ինչ է ներկայացնում` ադրբեջանական ընկալմամբ, միայն իրենց է հայտնի:

6. Հստակ արձանագրենք, որ խնդրի էությունը կայանում է նրանում, որ ա) Հենրիխը ազգությամբ հայ է, բ) Հենրիխը կրում է ՀՀ քաղաքացիություն և ուշադրություն... գ) Հենրիխը բազմաթիվ անգամ եղել է Արցախում, ինչը Ադրբեջանի հիվանդ օրենսդրությամբ քրեորեն պատժելի արարք է: Ես չգիտեմ, ու այդ մասին չի էլ խոսվում, թե արդյոք Բաքուն տվել էր երաշխիքներ, որ սեփական հիվանդ օրենսդրությունը այդ պարագայում չի գործելու:

7. Վերջին կետով պայմանավորված, ո՞վ պետք է հանդես գար Հենրիխի իրավունքների պաշտպանության և այդ իրավունքների երաշխավորման դիրքերում, եթե ոչ միայն ու միայն Հայաստանի Հանրապետությունը` նրա անունից հանդես եկող կառավարությունը և արտաքին գործերի նախարարությունը: Ի դեպ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այստեղ բնավ առաջնային անելիք չուներ:

8. Իսկ ի՞նչ է արել մեր կառավարությունը: Ոչի՛նչ: Զրո՛: Իմ և այլոց ավելի վաղ արված հորդորներից հետո ԱԳՆ խոսնակի մակարդակով հայտարարվել է ընդամենը, որ «ՀՀ-ն դեմ չէ, որ Հենրիխը մեկնի Բաքու», այն դեպքում, երբ գոնե Հենրիխի զուտ ազգային պատկանելիության և քաղաքացիության հանգամանքով պայմանավորված, պարտավոր էին անել հնարավորն ու անհնարը:

9. Հենրիխը, ինչպես մեկ անգամ ասել եմ որպես պատգամավոր, հազար անգամ ավելի մեծ ու արդյունավետ գործ է անում մեր երկրի ու ժողովրդի` աշխարհում դրական ճանաչելիության բարձրացման առումով, քան «ինձ նման տասնյակ պատգամավորներ ու դիվանագետներ միասին վերցրած»: Ու ստացվում է ի՞նչ. մեր ԱԳՆ-ը Հենրիխին հիշում է միայն այն ժամանակ, երբ անհրաժեշտ է, առանց երկար-բարակ մտածելու, նրա ձեռքից վերցնել դիվանագիտական անձնագիրը, իսկ, երբ քո երկրի «իրական դեսպանը» իր իսկ իրավունքների պաշտպանության խնդիր ունի, նրան թողնում է մենակ` Ադրբեջան պետության ռեսուրսների ու քարոզչության դեմ, քանի որ մեր կառավարությունը միակողմանիորեն առայժմ զբաղված է «սեփական ժողովրդին խաղաղության պատրաստելու» չբացատրված աշխատանքով:

10. Հենո՛, ես քո բոլոր հայ երկրպագուների և քեզ անձնագիր տված պետության` Հայաստանի Հանրապետության անունից ներողություն եմ խնդրում քեզ համար ստեղծված դժվար իրավիճակում քեզ մենակ թողնելու, քո իրավունքները չպաշտպանելու, մեր ձեռքից եկածը չանելու համար: Անկեղծորեն, ներողություն եմ խնդրում ու խոստանում, որ անգործության այս անբացատրելի խավարը երկար չի ձգվելու: Դու մեր ժողովրդի հպարտությունն ես: Դու նրա սրտում ես:

Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan