Ժամանակակից Հայաստանի և Նիկոլ Փաշինյանի մարտահրավերները. Независимая газета-ի անդրադարձը
Ռուսական Независимая газета պարբերականը հոդված է հրապարակել մարտահրավերների մասին, որոնց բախվում է ժամանակակից Հայաստանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը:
Հոդվածում անդրադարձ է կատարվում վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցած դեպքերին՝ կապված դատարանների մուտքերը փակելու հետ: Նշվում է, որ նոր իշխանություններից ժողովուրդը դեռևս հաշվետվություն չի պահանջում. տարբեր շրջանակներում նշում են, որ նոր իշխանությունների ձեռքբերումների մասին հարցնելը դեռ վաղ է:
«Նոր իշխանությունների մոտ, բնական է, ամեն ինչ չէ, որ ստացվում է: Խոսում է փորձի պակասը: Հրաժարական տված հայ դիվանագետը մասնավոր զրույցում նշել է, որ անփորձությունը հանգեցրել է նրան, որ այցելությունները Գերմանիա և Ֆրանսիա, որտեղ Փաշինյանին մեծ ջերմությամբ են ընդունել, անարդյունավետ են եղել:
Թեև կարելի էր նշանակալի աջակցություն ստանալ Հայաստանին խեղդող տնտեսական խնդիրների լուծման հարցում: Առավել ևս հենց ԵՄ առաջնորդներն են Փաշինյանին և հեղափոխությունը ընկալում իրատեսական լույսի ներքո՝ առանց դավադրության»,- ասվում է հոդվածում:
Նշվում է, ոչ ընդդիմություն դարձած և լուրջ ռեսուրսներ պահպանած «Հանրապետական» կուսակցությունը չի թաքցնում ռևանշի տրամադրվածությունը: «Այդ ճամբարին սկսել են միանալ այն ուժերը, որոնք աջակցել են հեղափոխությանը, սակայն կարծում են, որ դրա դիմաց պատշաճ ճանաչում ձեռք չեն բերել: Փաշինյանի հակառակորդները շատանում են, և նրանց թիվը դեռ կավելանա՝ անկախ դատական համակարգի հետ կառավարության պայքարից», - շեշտվում է հոդվածում:
«Փաշինյանին, որին հաջողվել է ընդհանուր առմամբ կարգավորել հարաբերությունները Ստեփանակերտի հետ, ավելի հեշտ կլինի, եթե միայն Ղարաբաղի նախագահի ընտրություններում, որը սարերի հետում չէ, հաղթի քաղաքական գործիչ, որն ըմբռնումով է մոտենում Երևանում իշխանափոխությանը», - գրում է պարբերականը: