Մեյը մտքափոխվել է հունիսի սկզբին Brexit-ի վերաբերյալ գործարքը խորհրդարան ներկայացնելու հարցում
Բրիտանիայի կառավարությունը հրաժարվել է հունիսի սկզբին խորհրդարան քվերակության ներկայացնել ԵՄ հետ Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագիրը:
Այս մասին հաղորդել է The Guardian-ը՝ վկայակոչելով խորհրդարանում իշխող Պահպանողական կուսակցության կազմակերպիչ Մարկ Սփենսերին:
Հրատարակության տվյալներով՝ Համայնքների պալատի նիստերի ծրագրում ներառված կառավարության հունիսի 3-7-ի օրակարգում ԵՄ հետ գործաքրի քվեարկություն չի նախատեսվում: Ավելի վաղ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել հունիսի 3-ին սկսվող շաբաթվա ընթացքում էր 4-րդ անգամ գործարքի վերաբերյալ քվերակություն անցկացնելու մտադրության մասին:
Սակայն նա բախվել է սեփական կառավարության անդամների կոշտ ընդդիմությանը, որոնք համարել են, որ փոփոխված համաձայնագիրը Brexit-ի չափազանց մեղմ տարբերակ է պարունակում:
Ընդ որում բոլոր կանխատեսումների համաձայն՝ պատգամավորները մտադիր են 4-րդ անգամ անընդմեջ մերժել գործարքը:
BBC-ի եւ The Daily Telegraph-ի տվյալներով՝ վարչապետի կողմնակիցները մերժել են նրան աջակցել այն բանից հետո, երբ նա երեքշաբթի պատգամավորներին խոստացել է, որ նրանք կկարողանան քվեարկել Brexit-ի վերաբերյալ երկրորդ հանրաքվեի օգտին, եթե սատարեն ԵՄ հետ գործարքը:
Հինգշաբթի Times թերթը հայտնել էր, որ Մեյը կարող է մայիսի 24-ին արդեն հայտարարել իր հրաժարականի մասին, քանի որ կառավարությունը չի ընդունում ԵՄ-ից երկրի դուրս գալու վերաբերյալ նրա դիրքորոշումը: Հրատարակության տվյալներով՝ դա կարող է տեղի ունենալ ուրբաթ շարքային թորի պատգամավորներին միավորող եւ կուսակցության առաջնորդի ընտրության եւ փոփոխության հարցերը որոշող 1922 Կոմիտեի նախագահ Գրեմ Բրեյդիի հետ հանդիպումից հետո: