Ոստիկանապետը չի բացառում որոշ քաղաքական ուժերի կողմից նախապատրաստվող դավադրության սպառնալիքի առկայությունը
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ՀՀ-ում որոշ քաղաքական ուժեր սադրիչ հայտարարություններով դավադիր պատերազմ են փորձում հրահրել՝ պատասխելով հարցին, թե արդյոք ուժային կառույցներից որևէ մեկում տեսնում է դավադրություն. «Իրավասու չեմ որևէ պետության ղեկավարի ասածի մասով պարզաբանումներ տալ, բայց վստահեցնում եմ, որ ոստիկանությունը, անկախ ամեն ինչից, ինչ էլ անի կամ ինչ էլ անում է, անում է օրենքի համապատասխան»:
Ճշտող հարցին՝ արդյո՞ք ինքը տեսնում է նման սպառնալիք, ոստիկանապետը նշեց. «Չեմ բացառում»: Միևնույն ժամանակ ոստիկանապետը չցանկանացավ մանրամասնել, թե ինչ հիմքեր ունի նման կասկածներ ունենալու համար:
«Այն, ինչ տեղեկություններ ունի ոստիկանությունը, այս պահին թույլ տվեք չհրապարկեմ»: