Հայաստանն ու Չինաստանն անցնում են առանց վիզայի ռեժիմի
Կառավարությունն այսօր հավանություն տվեց մի որոշման, որով առաջարկվում է համաձայնագիր կնքել Չինաստանի հետ, ու երկու երկրների քաղաքացիների համար սահմանել մինչև 90 այցերի համար առանց վիզայի ռեժիմ։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը զեկուցեց, որ սա ուղղված է ոչ միան զբոսաշրջային, այլև բիզնես ծրագրերով մեկնող անձանց համար այցերը հեշտացնելուն։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս համաձայնագիրը կնքվելու է իր՝ Չինաստան կատարած այցի ընթացքում ձեռքբերված համաձայնությունների արդյունքում։ Ստորագրումը լինելու է Չինաստանի ԱԳ նախարարի՝ Հայաստան այցի ժամանակ։
Փաշինյանն ասաց, որ կոնկրետ պայմանավորվածություններ կան նաև «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրին Հայաստանի մասնակցության վերաբերյալ։