Փոփոխության առաջարկ՝ «Սևանա լճի մասին» օրենքում. այդ հիմքով կարգելվի՞ արդյոք Ամուլսարի հանքավայրի շահագործումը
«Ժամանակ» թերթը գրում է.
«ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանն առաջարկում է փոփոխություն կատարել «Սևանա լճի մասին» օրենքում՝ Սևանա լիճը դիտարկելով որպես Հայաստանի քաղցրահամ ջրի շտեմարան:
Ըստ այս փոփոխության՝ կարգելվի Սևանա լճի էկոհամակարգի վրա վնասակար ազդեցություն ունեցող ցանկացած տեսակի գործունեություն:
Հետաքրքիր է, եթե այս փոփոխությունն ընդունվի, արդյո՞ք այն հիմք կհանդիսանա Ամուլսարի հանքավայրի շահագործումն արգելելու համար, չէ՞ որ այն անմիջականորեն ազդելու է Սևանա լճի էկոհամակարգի վրա»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: