Ամերիկացին բեմահարթակում Թրամփին է մոտեցել պատի կոստյումով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցը պատի կոստյումով և «Կառուցիր ինձ» ցուցանակով մասնակցել է Թրամփի կողմնակիցների հանրահավաքին։ Թրամփը նրան հրավիրել է իր մոտ՝ բեմահարթակ։ Այս մասին հայտնում է FOX News հեռուստաալիքը։ Թրամփը սեղմել է նրա ձեռքը։
Նախագահը նրան շնորհակալություն է հայտնել և ասել․
«Այժմ մենք գիտենք, թե ում օգտին նա կքվեարկի։ Նա ասաց, որ Սան Դիեգոյից է (Մեքսիկային սահմանակից քաղաք), և իրեն անհրաժեշտ է այդ պատը»,- նշել է պետության ղեկավարը՝ հավելելով, որ Սան Դիեգոյում պատը ներկայում կառուցվում է։
Թրամփն ընդգծել է, որ իր ընտրողները շատ են ցանկացել այդ պատի շինարարությունը, ինչի համար էլ ինքը կառուցում է։